Հասարակություն

Alarabiya. Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջան

Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջան` վերջին տարիների Բաքվի եւ Հայաստանի միջեւ դաժան մարտերի ֆոնին, հաղորդում է Al Arabiya-ն` վկայակոչելով պաշտոնյաներին եւ հետախուզական աղբյուրները:

«Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են օտարերկրյա զինյալներ եւ վարձկաններ օգտագործելու մեջ: Հաղորդվում է, որ Թուրքիան, որը հրապարակավ բարձրաձայնել է Ադրբեջանին սատարելու մասին եւ Հայաստանն «ամենամեծ սպառնալիք» է համարել տարածաշրջանում, Սիրիայից զինյալներ է ուղարկել Բաքու»,- նշում է պարբերականը` հավելելով, որ «Ռուսաստանը, որը Հայաստանում ռազմաբազա ունի, մեղադրում են հայկական ուժերին աջակցելու համար գրոհայիններ ուղարկելու մեջ: Թուրքիան եւ Ռուսաստանը հերքել են միջամտությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը չորեքշաբթի երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը:

Սակայն մարտերի թեժացմանը զուգահեռ ավելի շատ երկրներ են ներքաշվում տարբեր քաղաքական եւ ռազմավարական շահերի մեջ: Իսրայելը եղել է Ադրբեջանի հիմնական զենք մատակարարողներից մեկը` չնայած այն բանին, որ Հայաստանը հենց այս ամիս էր պաշտոնապես դեսպանատուն բացեց Թել Ավիվում:

Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ նավթի եւ զենքի մեծ առեւտուր է տարվում: Անցյալ հանգստյան օրերին ԱՄՆ հետախուզական աղբյուրը Al Arabiya English-ին հայտնել էր, որ Իսրայելը զենքով ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան»:

«Իսրայելը զենք է մատակարարում [Ադրբեջանին]: Այսօր Իսրայելից երկու բեռնատար թռիչք է արդեն վայրէջք կատարել Բաքվում»,- ասել է աղբյուրը: «Այս թուրքական անօդաչու սարքերը հնարավոր չէ կանգնեցնել», – հավելել է աղբյուրը: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը Axios-ին ասել է, որ Բաքվի եւ Իսրայելի համագործակցությունը պաշտպանության ոլորտում գաղտնիք չէ: Հաջիեւը նաեւ հայտնել է, որ Ադրբեջանն իսրայելական «կամիկաձե անօդաչու թռչող սարքեր» է օգտագործել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում:

Ինչ վերաբերում է թուրքական անօդաչու թռչող սարքերին, ապա ադրբեջանցի պաշտոնյան ասել է. «Եթե Հայաստանը վախենում է Ադրբեջանի կողմից օգտագործվող անօդաչու թռչող սարքերից, ապա պետք է դադարեցնի իր օկուպացիան»:Ֆրանսիայի նախագահը եւս դատապարտել է Թուրքիայի վերջին մեկնաբանությունները` դրանք «խելացնոր եւ վտանգավոր» անվանելով:

Նյութի աղբյուր1or.am

Կարդացեք նաեվ

Արցախի ՊԲ ՀՕՊ-ը հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ․ Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Դժգոհություն է հասունանում. լուրջ կրճատումներ՝ «Գազպրոմ Արմենիա»-ում. «Ժամանակ»

Gayane Abovyan

Թշնամու տեխնիկայի ոչնչացում. Հատված Պատերազմից

Gayane Abovyan

Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

Gayane Abovyan

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն աճել են 557-ով, 709 հիվանդ առողջացել է

Gayane Abovyan

Ծառուկյանը գնաց Կրակի բերան, Նա շոկի մեջ է ԱԱԾ-Ի պադվալի պայմաններից՝ ԴԱԺԱՆ ԳԻՇԵՐԸ

Gayane Abovyan