Հասարակություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 նոր դեպք

Հոկտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 51382 դեպք, որոնցից 44406-ն` առողջացած, 966-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5709 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 300224 թեստավորում:Այսպիսով` երեկ կատարվել է 3897 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 նոր դեպք: Ունենք 187 առողջացած:Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ) 102 (տղամարդ) և 66 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 301 է։

Կարդացեք նաեվ

Ինչ իրավիճակ է Հադրութում․ Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել

Gayane Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 370 նոր դեպք, 6 մահ

Gayane Abovyan

Մեր քաջերի կոլեկտիվ հաղթանակի հերթական փայլուն օրինակը առաջնագծից

Gayane Abovyan

Դպրոցի հարևանությամբ բնակելի տունը վնասված էր, բարեբախտաբար երեխաները դպրոցում չեն եղել

Gayane Abovyan

Լավ առաջարկ ՀՀԿ-ին

Gayane Abovyan

Ադրբեջանի թիվ մեկ ահաբեկիչը լավ կաներ օր առաջ լքեր Բաքուն․ Վահրամ Պողոսյան

Gayane Abovyan