Հասարակություն

Հայաստանի դիվանագիտական ճեղքումը. արաբական աշխարհի, ՌԴ-ի և Իրանի հստակ մեսիջները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է դիվանագիտական դաշտում արձանագրած առաջին լուրջ դիվանագիտական հաղթանակի մասին: Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհքաղաքական սահմաններով։ 


Ո՞րն է այդ արձագանքը և փաստացի մեր՝ դիվանագիտական ճեղքումը: Նախ և առաջ այս իրավիճակում պետք է նշել արաբական աշխարհի չեզոքությունը, ինչի բացակայության դեպքում Հայաստանը բախվելու էր բավական մեծ դիմադրության և դժվարանալու էր մեր աշխատանքը միջազգային հարթակներում: Արաբական աշխարհի չեզոք դիրքորոշման ձևավորման մեջ մեծ է հատկապես ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ավանդը: Հայտնի է, որ վերջինս բավական մեծ և բարեկամական կապեր ունի արաբական աշխարհի լիդերների հետ, և այդ կապերը պարբերաբար օգտագործում էր ի նպաստ Հայաստանի: Կորոնավիրուսի համավարակի առաջին իսկ օրերին Սարգսյանի խնդրանքով Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հատուկ չվերթով Հայաստան էր ուղարկել հսկայական հումանիտար օգնություն: Այսօր էլ Սարգսյանին, կարծես թե, հաջողվել է նամակներով, հարցազրույցներով և, իհարկե, անձնական կապերով ապահովել արաբական աշխարհի չեզոքությունը: Իսկ արաբական մամուլը օրինակ՝ հանդես է գալիս միայն հայանպաստ հոդվածներով` հստակ քննադատելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը: 

Երկրորդ կարևոր ձեռքբերումը ՝ ՌԴ ԱԳՆ կոշտ հայտարարությունն էր: Ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, կարծես, հասկացել և գնահատել է վտանգի այն ծավալը, որը գալիս է տարածաշրջանում ահաբեկչական զինյալ խմբավորումների տեղակայումից: Պաշտոնական Մոսկվան պահանջել է դուրս բերել ահաբեկիչներին ռազմական բախումների տարածքից, հասկանալի է, որ կոչը ուղղված է Ադրբեջանին և Թուրքիային: Այս տեսանկյունից էլ պետք է կարևորենք ՌԴ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի ակտիվ աշխատանքը, պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր դեսպանը մշտական կապի մեջ էր ՌԴ պատկան մարմինների և գերատեսչությունների հետ: Նաև դեսպանի աշխատանքի շնորհիվ է, որ ի վերջո ռուսական կողմը ձևակերպեց նման հստակ և ոչ երկիմաստ քաղաքական-դիվանագիտական մեսիջ: 

Եվ երրորդ ճեղքումը , որը մեզ համար անչափ կարևոր է՝ Իրանի ԱԳՆ հայտարարությունն է, որում Իրանը հաստատում է, որ թույլ չի տալու իր սահմանի մոտ ահաբեկչական խմբերի գործունեության ծավալում: Հայաստանի խորհրդարանականները հանդիպել էին ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ, Իրանի նախագահի հետ հեռախոսազրույց էր ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացի այդ հայկական կողմը, կարծես, մի ապացուցողական լայն բազայի է տիրապետում առ այն, որ իսրայելական զենքը շարունակում է հոսել Ադրբեջան, իսկ Իսրայելական թեման ինչպես գիտենք ՝ Իրանի համար անչափ ցավոտ է: Այս պարագայում հարևան երկիրը որևէ կերպ չեզոքություն չի կարող պահպանել և այդ համատեքստում էլ պետք է դիտարկել Իրանի ԱԳՆ նման հայտարարությունը: 

Ինչպես տեսնում ենք հայկական կողմին, Հայաստանի պաշտոնյաներին և ԱԳՆ-ին իսկապես հաջողվել է լուրջ հաջողություններ գրանցել դիվանագիտական դաշտում, ինչը անչափ կարևոր է ռազմի դաշտում մեր կրած հաջողությունների համատեքսում և ամրապնդում է դրանք՝ քաղաքական դաշտում… 

Նյութի աղբյուր1or.am

Կարդացեք նաեվ

Պարտքս եմ համարում ձեզ հայտնել, որ մեզ այսօր սպառնում է Ղարաբաղում մեր կորուստներից ոչ պակաս վտան գավոր մի բան… Նարեկ Սարգսյան

Gayane Abovyan

Ականի պայթյունից վիրավորված հայ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Gayane Abovyan

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ, ԱՆՊԱՅՄԱՆ ԴԻՏԵՔ․ սերժին՝ իր տուզիկներին, քոչին՝ իր աջարակիցներին․․․ ՎԵՐԱԴԱՐՁ ՉԿԱ․

Gayane Abovyan

Արտաշատյան ջրանցքում հայտնաբերվել է դի․ ՀՀ ԱԻՆ

Gayane Abovyan

Անահիտը 24 տարեկան էր, երբ գնաց ամուսնու վրեժը լուծելու, ում գլխատել էին երեխաների աչքի առաջ. ՑՆՑՈՂ

Gayane Abovyan

Ինչ որ բան ինձ հուշում է,որ այսօր և վաղը շատ լուրջ ու լավ լուրեր ենք լսելու ռազմաճակատից. Ալեն Սիմոնյան

Gayane Abovyan