Հասարակություն

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ռազմական օգնություն չի ցուցաբերի ղարաբաղյան հակամարտության կողմերին

Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կողմերից ոչ մեկին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Չերնովիցկի շրջանում կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է tass.ru-ն։

«Խոսքն այն մասին չէ, որ Ուկրաինան ռազմական օգնություն կցուցաբերի որևէ երկրի»,-ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում, անդրադառնալով ԼՂ հակամարտության սրմանը, հայտարարել էր, որ Ուկրաինան հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմական օգնություն չի տրամադրի:

«Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի հայ-ադրբեջանական հակամարտության կողմերից և ոչ մեկին: Իսկ այ բուժօգնություն, մասնավորապես՝ դեղահաբեր, չափազանց վառ երևակայության տեր պատգամավորների համար պետք է ամբողջ երկրով փնտրենք»,-գրել էր նախարարը:

Ավակովի գրառմանը նախորդել էր Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոյի հայտարարությունն առ այն, որ Ուկրաինան պատրաստ է ԼՂ հակամարտության սրման ֆոնին ռազմական և մարդասիրական օգնություն ցուցաբերել Բաքվին:

«Ժողովրդի ծառա» իշխանական կուսակցության անդամը նշել էր, որ եթե հարցը սուր դրվի, ապա Կիևն անտարբեր չի անցնի դրա կողքով: Նրա խոսքով՝ իշխանություններն արդեն աջակցություն են տրամադրում Բաքվին իրավական դաշտում և ռեսուրսների ոլորտում՝ պատրաստելով մարդասիրական օգնություն:

«Ուկրաինան այսօր պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին: Խոսքը և՛ ռազմական, և՛ մարդասիրական օգնության մասին է»,-հեռուստատեսությամբ հայտարարել էր Մարչենկոն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 14 ուղղաթիռ, 11 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

ԱԺ նախագահին երեխու աչքի առաջ այնքան եք ծեծում, որ մեռնի, դուք ներսի ադրբեջանցիներ եք. Նաիրի Սարգսյան

Gayane Abovyan

Մակրոնը Փաշինյանը տեղեկացրել է այսօր կեսօրին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի մարդասիրական ջանքերը մոբիլիզացնելուն ուղղված իր կողմից հրավիրված ժողովի մասին

Gayane Abovyan

Ադրբեջանի հիմնական թիրախը Իրանի սահմանը վերցնելն է. քաղաքագետ

Gayane Abovyan

Դուք հավերժ կապրեք մեր մեջ.Մխիթարյանի գրառումը ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի օրվան

Gayane Abovyan

«Սալյուտ ա, ապրեն լավ ախպերները». ТОС-1 ծանր հրետանային համակարգի խոցումը

Gayane Abovyan

Ինչպես է Բեյրութում ագրեսիվ ամբոխը փորձ անում գրոհել Ֆրանսիայի դեսպանատունը. Տեսանյութ

Gayane Abovyan