Հասարակություն

Երբ վտանգ է սպառնում Հայրենիքին, ոստիկանը զինվոր է․ ՀՀ ոստիկանություն

Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ծանր, բայց հերոսական փորձություն է, ոգու փորձություն մեր Հայրենիքի ու ժողովրդի համար, բոլորիս համար՝ մեծ ու փոքրի, տղամարդու և կնոջ, Հայաստանի և Արցախի քաղաքացու, թե սփյուռքահայի համար:

Արցախի սահմանի ողջ երկարությամբ ու Հայաստանի Հանրապետության սահմանային գոտիներում ահեղ մարտեր են:

Ազգը բանակ դարձած ոտքի է կանգնել պաշտպանելու մեր հայրերի ու պապերի արյան գնով պահած հող հայրենին, հայրենի հողի վրա ազատ, անկախ, արժանապատիվ ապրելու և արարելու իրավունքը:
Հայրենական պատերազմ է, ու ռազմաճակատ են մեկնում բոլորը․․․
Երբ վտանգ է սպառնում երկրի սահմաններին՝ ոստիկանը զինվոր է:
Այդպես էր Արցախյան ազատամարտին, Ապրիլյան պատերազմին, այդպես է նաև այսօր։
Հայրենիքը բոլո՜ր որդիներին կանչում է պաշտպանության:
Արցախում, Հայաստանում, ռազմաճակատի բոլոր տեղամասերում միասին ու միասնական են հաղթանակած մեր բանակի քաջարի զինվորները, լեգենդար սպաներն ու հրամանատարները, ոստիկանները, բժիշկները, կամավորականները:
Բոլորը՝ մեկ ու ազգ-բանակ դարձած:
Եվ հաղթելու ենք, որովհետև «իրականում թշնամին նույն թշնամին է, որ մեր առաջ փախչում էր և մենք էլ նույն մենք ենք․․․», նույնն է, որ ջախջախվեց 90-ականներին, ջախջախվեց 2016-ին և այս անգամ էլ ջախջախվելու է:
Հաղթել ենք, հաղթում ենք, հաղթելու ենք՝ մի՛շտ։

Կարդացեք նաեվ

Մի փոքր ավելի ինտենսիվ, բայց ոչ Շուշիի մակարդակի մարտեր են նաեւ Մարտունու ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Կազինոների Գործով նոր Բացահայտում․ Սերժը պետք է դատվի

Gayane Abovyan

Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում. պարետի նոր որոշումը

Gayane Abovyan

ԼՂ-ում ռուս-թուրքական վերահսկող կենտրոնի անձնակազմը հավասարապես բաղկացած կլինի երկու երկրների ներկայացուցիչներից․ ՌԴ ՊՆ

Gayane Abovyan

8 ժամով կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի որոշ տարածքների ջրամատակարարումը

Gayane Abovyan

Ստեփանակերտում բնակիչները պատսպարված են ապաստարաններում. Կառավարությունը լուսանկարներ է հրապարակել

Gayane Abovyan