Հասարակություն

Արայիկ Հարությունյանի նոր կոչը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունը կոչով է հանդես եկել.

«Սիրելի ՛ թալիշ և լեզգի եղբայրներ և քույրեր
Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես` Ադրբեջանի թալիշաբնակ և լեզգիաբնակ քաղաքներում ու գյուղերում օրըստօրե աճող բողոքին, որոնցով բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու և Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմելու Ալիևի հրամանը: Բողոքի ցույցերի համար առիթ են դարձել թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի առկայությունը: Նրանց որպես կենդանի թիրախ օգտագործելու և այդ գործելակերպով նրանցից ազատվելու ադրբեջանական քաղաքական կլանի գործելակերպը տասնամյակների ընթացքում փոփոխություն չի կրել:

Մենք կարևորում ենք Ադրբեջանի բնիկ ժողովուրդների՝ թալիշների և լեզգիների՝ մեր հիմնախնդրին խորապես տիրապետելու, ինչպես նաև համակրանք ունենալու մշտական դրսևորումները:
Ուզում եմ հավաստիացնել, որ մենք թալիշ և լեզգի ժողովուրդների արդարացի պայքարի կողքին ենք և պատրաստ ենք բոլոր հնարավոր միջոցներով նպաստել ձեր պայքարի վերջնանպատակին՝ անկախության ձեռքբերմանը:
Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում»։

Կարդացեք նաեվ

Ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 դի. ԿԽՄԿ նախագահ

Gayane Abovyan

Առավոտ բարի լույսով ևս մեկ խոցված ԱԹՍ

Gayane Abovyan

Ոստիկանները բերման ենթարկեցին Էդուարդ Շարմազանովին (տեսանյութ)

Gayane Abovyan

Փաշինյա՞ն, թե՞ Բաբաջանյան. մի առեղծվածային հոդվածի պատմություն

Gayane Abovyan

Նիկո՛լ, դու Արցախի հողը տվել ես, քեզ ո՞նց կարող է զինվորը հարգել. Գևորգ Պետրոսյան

Gayane Abovyan

Առավոտվա հարվածից Ստեփանակերտում տուն է ավերվել․ տան տերը և հարևանը վիրավորվել են

Gayane Abovyan