Հասարակություն

Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում. ՊԲ-ն ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է կենաց ու մահվան պայքար մղել. Արցախի նախագահ

Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում: Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են:

Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ:

Փա ՛ռք հայոց բանակին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

ՊԲ -ն հրապարակել է զոհված ևս 40 զինծառայողի անուն

Gayane Abovyan

Ե՞րբ է անձը համարվում անհետ կորած․ ինչ հետևանքներ է դա ունենում, ինչ փոփոխություններ են նախատեսվում

Gayane Abovyan

«Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է». Ֆրանսիայի ԱԳ նախարար

Gayane Abovyan

Առանց հաղթանակի՝ հետ չգաք. Մարությանը ճանապարհեց «Կարմիր բերետներ 5165» կամավորականներին

Gayane Abovyan

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ «ՍԵՎ ՕՐԵՐ» են սպասվում․ Ի՞նչ կանի Ռուսաստանը․ Փաշինյանը պատրաստվում է աչալրջորեն․․․

Gayane Abovyan

«Մոդերնա»-ի պատվաստանյութի փորձարկումը խոստումնալից արդյունք է ցույց տվել. եղել է իմունային պատասխան

Gayane Abovyan