Հասարակություն

Արցախի նախագահը վաղ առավոտից կրկին առաջնագծում է եղել. Վահրամ Պողոսյան

Հանրապետության նախագահը վաղ առավոտից կրկին առաջնագծում է եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Քիչ առաջ է վերադարձել: Իր ֆեյսբուքյան էջով րոպեներ անց նա կանդրադառնա իրավիճակին»,- գրել է նա:

Նշենք, որ ըստ հայտարարությունների՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկու օր առաջ ևս եղել է առաջնագծում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Ինձ չկպնեք. վիճաբանություն Պետրոսյանի և ոստիկանների միջև Հանրահավաքի լուրից շատերի շաքարը բարձրացել է ամոթա էս ինչ շոու ա

Gayane Abovyan

Ոչնչացված ադրբեջանցի զինծառայողները. ՊԲ-ի նոր տեսանյութը

Gayane Abovyan

Թող աղոթքս հասնի Քեզ, Տեր, Ականջդ թող մոտենա խնդրանքիս

Gayane Abovyan

ArmLur.am-ը կվերսկսի իր բնականոն աշխատանքները՝ խնդիրը կարգավորվելուն պես

Gayane Abovyan

Կալանավորվել է Վովայի փեսան. Տեսանյութ

Gayane Abovyan

Էրդողանն ու Ալիևը՝ թակարդում. հաղթական խաղաքարտ` Երևանին

Gayane Abovyan