Հասարակություն

Ալիևը Ադրբեջանից բացի կորցրել է նաև իրականության զգացումը

Հայ ժողովրդի դեմ ադրբեջանա-թուրքական զինված ուժերի կողմից սանձազերծած պատերազմը դեռևս շատ կվերլուծվի ռազմական փորձագետների կողմից: Քաղաքագիտական ուղղությունով ևս գնահատական կտրվեն պատերազմական գործողությունների նենգ նպատակների մասին: Բայց այսօր, ամենակարևորը հայ ժողովրդի համախմբումն է ու կենաց-մահու պայքարը, որի շնորհիվ հնարավոր է դարձել թշնամու նկրտումները օրերցում խեղդել և թույլ չտալ, որ վաղը թուրքը թակի նաև քաղաքակիրթ աշխարհի այլ պետությունների դռները: Սա հայկական կողմի պայքարի բուն նպատակն է, բայց, կարծես, Ալիևի ձեռքերով կրակից շագանակներ հանելու Էրդողանի նպատակների պատճառով, Ադրբեջանի նախագահը կորցրել է իրականության զգացումը՝ հայտնվելով սեփական տեղեկատվական վակուումի մեջ:

Բնական է, որ երբ հակառակորդը սկսում է ստեր հորինել և ցանկալին իրականության փոխարեն մատուցել, երբ տեսնում է, որ պարտվում է ռազմի դաշտում, փորձում է ձեռքերը փրփուրներին, կամ սեփական ստերին գցել: Այն, որ ալիևյան քարոզչամեքենան հմտացած է ստեր հորինելու, ապատեղեկատվություն տարածելու և սեփական ժողովրդի ուղեղը լվանալու մեջ նորություն չէ: Դրանից բացի նավթադոլարներով երկար տարիներ փորձել է նաև դրանք միջազգային ասպարեզում ևս տիրաժավորել: Նման գործելաոճը շարունակվում է նաև այսօր, փորձելով շեղել միջազգային հանրությանը իրականությունից:

Բայց, ինչպես ասում են՝ ստի ոտքը կարճ է, իսկ սեփական անզորությունը թաքցնելու փորձերն ապարդյուն: Ո՛չ մի բեմականացում, կամ սուտ այլևս չի օգնի Ալիևին, օր օրի մոտենում է երկրից ու աշխարհի երեսից նրա փախուստի պահը, քանի որ սպառելով ստի ու սադրանքի պաշարը նրան կմնա մեկ բան անել՝ ինքնամաքրվել ու պատմության էջերում մնալ՝ որպես ավազների վրա հիմնված երկրի տխրահռչակ բռնապետ:

Նյութի աղբյուր1or.am

Կարդացեք նաեվ

Ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում 2020թ. հուլիսի 1-ից՝ կուտակային վճարների գծով

Gayane Abovyan

Կատարվածի համար ես չեմ զարմանում Փաշինյանի վրա, զարմանում եմ Արայիկ Հարությունյանի վրա․ Սենոր Հասրաթյան

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի բանակը շարունակում է հարվածներ հասցնել ադրբեջանական հարձակվող ստորաբաժանումներին

Gayane Abovyan

Պաշտպանության բանակը ներկայացրել է զինվորների քաջագործությունների հերթական օրինակներ

Gayane Abovyan

Լուսադեմին թշնամական ուժերը վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ

Gayane Abovyan

Մարգոյի և Լուկաշենկոյի սիրուհիները խայտառակությունները բացահայտվեցին

Gayane Abovyan