Հասարակություն

Եվրախորհրդարանի 48 պատգամավոր Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախի նկատմամբ ագրեսիան

Եվրոպական խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբակցություններից 48 պատգամավոր նամակ է հղել Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ խիստ զայրույթ հայտնելով Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից:

Եվրոպական Խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրոպական դիվանագիտության ղեկավարին կոնկրետ քայլեր ձեռնարել այս ուղղությամբ և բովանդակային գործողություններ իրականացնել։ Նամակը նախաձեռնել է կիպրացի եվրապատգամավոր՝ Եվրոպական խորհրդարանում Հայաստան-ԵՄ բարեկամության խմբի նախագահ, Լուկաս Ֆուրլասը:

Նամակում եվրապատգամավորները նշում են, որ սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանը հուժկու հարձակումներ է նախաձեռնել Արցախի բնիկ խաղաղ ազգաբնակչության դեմ՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և դեմ գնալով խաղաղության գործընթացին: Նրանք նաև կոչ են անում Ժոզեպ Բորելին մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրա այս երկրի կողմից հակամարտությանը որևէ միջամություն կանխելու համար և հիշեցնում վերջինիս ապակայունացնող դերի մասին: Պատգամավորները շեշտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած հրադադարի խախտման հետաքննական մեխանիզմի տեղադրման անհաժեշտությունը։

Մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությանը ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Թուրքիան և Ադրբեջանն այլևս հատել են կարմիր գիծը։ Այսօր Եվրոպական քաղաքական շրջանականերում սկսել են հասկանալ, թե Ալիևի ռեժիմն ինչի է ունակ։ Ադրբեջանի մի երկիր է, որը սկսել է ասոցացվել իսլամիստական ահաբեկչության հետ։ Ալիև-Էրդողան բռնապետական տանդեմը դատապարտված է ձախողման, քանզի այն մարմնավորում է ատելությունը՝ ինչպես համայն հայության նկատմամբ, այնպես էլ ընդհանրապես մարդկային, այդ տվում նաև սեփական քաղաքացու կյանքի նկատմամբ քամահրանքը։ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը շարունակում է իրազեկման ակտիվ աշխատանքներն ինչպես Եվրոպական Միության հաստատություննրում, այնպես էլ անդամ-երկրներում»:

Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ՝

«Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի հարգելի փոխնախագահ, Ձեզ ենք գրում տեղեկացնելու համար Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ մեր ծայրաստիճան մտահոգությունը և նաև ներկայացնելու հետևյալ պահանջները: Կիրակի (27.09.2020) առավոտվանից սկսած ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են գործում Արցախի բնակչության դեմ՝ «կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և դեմ գնալով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»: Արցախի բնիկ ազգաբնակչության դեմ հրթիռային և օդային հարվածները, որոնք ուղղված են նաև մայրաքաղաք Ստեփանակերտին, ստիպել են խաղաղ բնակչությանը ապաստարաններում թաքնվել: Լեռնային Ղարաբաղում ռմբակոծվել են դպրոցներ, կան բազմաթիվ քաղաքացիական զոհեր։ Մենք՝ Եվրոպական խորհրդարանի ներքոստորագրյալ անդամներս, խիստ զայրացած ենք իրավիճակից և կոչ ենք անում ադրբեջանական բանակին անմիջապես դադարեցնել Արցախի խաղաղ բնակչության դեմ ագրեսիան: Կոչ ենք անում ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Մենք հիշեցնում և շեշտում ենք, որ ԵԱՀԿ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմը կարող էր կանխել այն իրավիճակը, երբ կողմերը միմյանց մեղադրում են մահացու հարձակումներ սկսելու մեջ: Այն բացարձակ անհրաժեշտություն է վստահության մթնոլորտի վերականգման և բանակցային բովանդակային գործընթացի համար: Հարգելի բարձր ներկայացուցիչ Բորել, մենք Ձեզ կոչ ենք անում խիստ ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ ստիպելով զերծ մնալ որևէ միջամտությունից – երկիր, որն այժմ փաստորեն ապակայունացնում է ևս մեկ տարածաշրջան՝ Հարավային Կովկասը։ Որևէ երրորդ երկրի, ինչպիսին է Թորքիան, միջամտությունը սրընթաց տեմպով կվատթարացնի իրավիճակը, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար։ Մենք Ձեզնից ակնկալում ենք բովանդակային գործողություններ, որոնք կօգնեն այս հակամարտության շուտափույթ լուծմանը»:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:

Կարդացեք նաեվ

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները

Gayane Abovyan

Պատերազմը թևակոխում է մեկ այլ փուլ. այն նմանվում է 92-ականների պատերազմին.Ալեքսանդր Իսկանդարյան (video)

Gayane Abovyan

Մեզ առաջ էին նետում,իրենք ետևից գալիս. Գերեվարված իլսամիստ-ահաբեկչի հարցաքննությունը

Gayane Abovyan

Երբ Աստված ասաց՝ սիրիր թշնամուդ, թուրքը դեռ չկար․ Միհրան Հարությունյանը տեսանյութ է ներկայացրել

Gayane Abovyan

Տագնապալի հայտարարություն Վրաստանում. զգում են՝ աղետը մոտեցել է

Gayane Abovyan

Հարվածներ են հասցվել ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքները

Gayane Abovyan