Հասարակություն

Թուրքիան արձագանքել է Կանադայի՝ Անկարային զենք չմատակարարելու որոշմանը

Թուրքիան քննադատել է Կանադայի իշխանությունների՝ զինամթերքի արտահանման թույլատրման գործընթացը կասեցնելու մասին որոշումը և այդ քայլը գնահատել որպես երկակի չափորոշիչների քաղաքականության դրսևորում: Այս մասին ասվում է երկրի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում, գրում է «Իզվեստիա»-ն:

Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիա ռազմամթերքի արտահանման կասեցումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններով, իսկ դա վկայում է երկակի չափորոշիչների քաղաքականության մասին:

«Կանադայի գործողությունները, հատկապես «սկսած «Խաղաղության աղբյուր» գործողությունից, չեն համապատասխանում դաշնակցային ոգուն, խոչընդոտներ են ստեղծում ռազմական միավորների արտահանման թույլատրության համար»,-ասվում է փաստաթղթում:

Թուրքիայի ԱԳՆ-ում հույս են հայտնել, որ Կանադան կսկսի գործել առանց իր քաղաքականության վրա հակաթուրքական շրջանների ազդեցության:

Նախօրեին Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը հայտարարել էր Թուրքիայի ռազմամթերք մատակարարելու որոշման կասեցման մասին, այն բանից հետո, երբ ԼՂ հակամարտությունում կանադական տեխնոլոգիաներ կիրառելու մասին հաղորդագրություններ էին ստացվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։  Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Ողբերգական ավտովթար Երեւանում.40-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է երկաթե ցանկապատերին, կոտրել դրանք, այնուհետեւ փլուզել բնակչի քարե պարիսպն ու կողաշրջվել. Վերջինս տեղում մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Gayane Abovyan

Եղանակը Հայաստանում

Gayane Abovyan

Զարուհի Բաթոյանը հրաժարական չի տվել․ նախարարությունից հերքում են

Gayane Abovyan

Բաքուն «անհրաժեշտ չի համարում» Ռուսաստանին ներգրավելը

Gayane Abovyan

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին (Տեսանյութ)

Gayane Abovyan

ԶՈՐԱՎՈՐ ԱՂՈԹՔ

Gayane Abovyan