Հասարակություն

Ասադը հայտնել է, որ Սիրիայից գրոհայինները տեղափոխվում են Ղարաբաղ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է, որ Սիրիայից գրոհայինները տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղ, եւ Դամասկոսը կարող է դա հաստատել։

«Մենք կարող ենք դա որոշակիորեն հաստատել, բայց ոչ այն պատճառով, որ ապացույցներ ունենք։ Երբեմն ապացույցներ չեն լինում, բայց լինում են դրա վկայություններ»,- ասել է Ասադը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք հաստատել, որ Սիրիայում մարտնչած խմբավորումների ահաբեկիչները տեղափոխվում են հայ-ադրբեջանական հակամարտության գոտի։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ 300 սիրիացի գրոհայիններ թուրքական Գազիանթեփ քաղաքով տեղափոխվել են Բաքու։ Նրա խոսքով այդ մարդիկ նույնականացվել են, պատկանում են Հալեպի շրջանում գործող խմբավորմանը։

Ավելի վաղ սիրիական ընդդիմության մեջ աղբյուրները, որոնք իրավիճակին ծանոթ են, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղում սպանվել է Սիրիայից 93 վարձկան, նրանցից 53-ի դիերը նախօրեին բերվել են Սիրիա։ Սիրիական ընդդիմության մեջ մեկ այլ աղբյուր ավելի վաղ հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ Ղարաբաղում է գտնվել 322 «լավ զինված» սիրիացի վարձկան։

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Նավսյակի համարս 0914808.. , զանգեք տենանք իրար , բայց ով առանց խոսալու ու առանց իրար ջոգածը ջոգելու ինձ խփեց , խուլիգան խուժան գյադայա…Սոսին փողոցում կպել են

Gayane Abovyan

ՌԴ ԱԻՆ-ը հումանիտար աջակցություն է տեղափոխում Ստեփանակերտ

Gayane Abovyan

Ֆրանսիան հետ է կանչել Անկարայում իր դեսպանին

Gayane Abovyan

Կոչով դիմում եմ 10 միլիոն հաղթողներին. թիկունքը պետքա ամուր լինի. Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Մեր խնդիրը ոչ թե սարքի դեֆիցիտն է, այլ թթվածնի, բուն թթվածնի համաշխարհային դեֆիցիտ կա. Արսեն Թորոսյան

Gayane Abovyan

Արծրուն Հովհաննիսյանի և ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի ասուլիսը. ՈւՂԻՂ

Gayane Abovyan