Հասարակություն

Վրաստանից վառելիքի և հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքել է համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե Վրաստանը խոչընդոտում է դեպի ՀՀ վառելիքի ներկրմանը և նաև հրաժարվում է բաց թողնել դեպի Հայաստան հումանիտար օգնությունը, չեն համապատասխանում իրականությանը։

«Ե՛վ վառելիքի, և՛ հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի համապատասխան կառույցների հետ։

Այնուամենայնիվ, Վրաստանի տարածքով տարանցման հետ կապված որևէ խնդրի առաջացման պարագայում, խնդրում ենք անմիջապես կապ հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանության հետ՝ հարցին արագ լուծում տալու համար։

Միաժամանակ հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել, քանզի այն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի Հանրապետության պետական շահերին»,- հայտնում են դեսպանությունից։

Կարդացեք նաեվ

Միլիարդնեի ունեցվածքը աշխարհով մեկ. Հայերը ցնցված են

Gayane Abovyan

Կորցրած տարածքները մի քանի օրում հետ ենք բերելու․ 15-20 օրում կհաղթենք պատերազմում․ ՀԱԲ հրամանատար

Gayane Abovyan

«Դրոշի օրը՝ Ադրբեջանում».

Gayane Abovyan

Տավուշում 133 վարակակիր ունենք, 3-ի վիճակը ծանր է. մարզպետ

Gayane Abovyan

Մարտական ծառայություն իրականացնող 2 ոստիկան թեթև մարմնական վնասվածքներ է ստացել. ՀՀ ՊՆ

Gayane Abovyan

iOS 14-ը կստանա iPhone-ի 14 մոդել, ներառյալ՝ հնգամյա iPhone 6s-ը

Gayane Abovyan