Հասարակություն

«Արցախում 4 երեխա սպանվել է, իսկ ևս 7-ը՝ վիրավորվել». ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարություն է տարածել Արցախյան հակամարտության սրման վերաբերյալ:

«Արդեն 10 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվել է: Ըստ տեղեկությունների, չորս երեխա սպանվել է, իսկ ևս յոթը՝ վիրավորվել։ Եթե մարտերը չդադարեն, այս թիվը ցավալիորեն կաճի:

Մարտերի հետևանքով ոչնչանում են տները, վնասվում դպրոցներն ու այլ կարևոր ենթակառուցվածքները: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում՝ պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները հետագա վնասներից՝ միջազգային և մարդասիրական իրավունքին համապատասխան:

Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից։

Ավելի քան 25 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով»,- ասված է հայտարարության մեջ:

Կարդացեք նաեվ

Ադրբեջանական կողմի խոցված տանկերը և զրահատեխնիկան հյուսիս-հյուսիսարևելյան ուղղությամբ։

Gayane Abovyan

Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքը․կա մեկ զոհ

Gayane Abovyan

Շուշիի մերձակայքում զոհված և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները սկսված են

Gayane Abovyan

Ինքնասպանություն Երևանում. երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Gayane Abovyan

Ծառուկյանը հանգիստ կարող էր ազատության մեջ մնալ, այդ հանցանքի համար կարելի էր չկալանավորել

Gayane Abovyan

Ավտոմեքենաների բնապահպանական հարկի դրույքաչափերը՝ ըստ շարժիչի հզորության

Gayane Abovyan