Հասարակություն

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի վառելաքսուքային խոշոր բազա, Ջեբրայիլի ուղղությամբ հակառակորդի 3 բրիգադների մնացորդները դիմել են փախուստի՝ թողնելով ևս 60 զոհ, 22 խոցված տեխնիկա․ ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշա Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է․

«Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։

Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։

Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։ Տեսանյութը՝ շուտով։

Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Ադրբեջանում գերության մեջ է ևս 5 զինծառայող. ՄԻԵԴ-ը պահանջել է գերության

Gayane Abovyan

Թույլատրվելո՞ւ է այս տարի նշել Վարդավառը

Gayane Abovyan

Աշխարհի ամենալավ մեթոդը, որը կսովորեցնի երեխային բազմապատկման աղյուսակը՝ առանց այն անգիր անելու

Gayane Abovyan

«Կենտրոնանում ենք այսօր երեկոյան կամ վաղը խաղաղության հասնելու ուղղությամբ»

Gayane Abovyan

Այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել. Արայիկ Հարությունյան

Gayane Abovyan

Պուտինը թքեց Զելենսկու վրա. ողջ ազգը պիտի իմանա այս տականքին

Gayane Abovyan