Հասարակություն

Կռվողներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է». գլխավոր անձանցից մեկը Ստեփանակերտի բնակիչ է. Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ. Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսեվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում: Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռեւս շատ բան պարզված չէ: Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն: Ամենավատն այն է, որ տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում: Բոլորը պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության կանչվեն: Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում եւ մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից: Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու: Հանու՛ն հայրենիքի:

Կարդացեք նաեվ

Ու՞ր են երեկվա սելֆի անող լավ տղերքը,տող գան ինձ պատասխան տան. Վիրավոր զինվորը ԱԺ դիմաց

Gayane Abovyan

Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն․ Ա․ Հովհաննիսյան

Gayane Abovyan

Հայաստանում կորոնավիրուսի վարակը նահանջել է, երկրորդ ալիք չի լինի

Gayane Abovyan

Իրանը ողջունել է ՌԴ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատումը

Gayane Abovyan

Ադրբեջանական կողմը շարունակել է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրեր. ՊԲ

Gayane Abovyan

Լեւոն Արոնյան․ Եթե իմ երկրի համար անհրաժեշտ լինի, ես կլինեմ բանակում

Gayane Abovyan