Հասարակություն

Շրջափակումից 7 զինծառայողի է հանել, չի նահանջել, տանկեր է խոցել, հակառակորդին ետ է մղել. ճանաչենք մեր հերոսներին

Ճանաչենք մեր հերոսներին<<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանը, ով մասնակցել է մարտական դիրքերից մեկը ետ վերցնելու գործողությանն ու, հայտնաբերելով շրջափակման մեջ ընկած 7 զինծառայողներին, միջոցներ է ձեռնարկել նրանց շրջափակումից հանելու համար: Մայոր Հովհաննես Այվազյանը <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել թշնամական 3 տանկ խոցելու համար: Փոխգնդապետ Արման Կոստանյանը, չնայած ծանր մարտական իրադրությանը, չի նահանջել, կազմակերպել է ստորաբաժանման գրագետ պաշտպանությունը, ետ մղել հակառակորդի բազմաթիվ գրոհներն ու, պատճառելով վերջինիս մեծաթիվ կորուստներ, ապահովել գումարտակի պաշտպանության կայունությունը, ինչի համար էլ ներկայացվել է <<Մարտական խաչ>>-ի ասպետության 1-ին աստիճանի: Նույն կարգի շքանշանի է ներկայացվել նաև փոխգնդապետ Արսեն Խաչատրյանը՝ նույն կերպ ապահովելով պաշտպանության կայունությունն ու հսկայական կորուստներ պատճառելով թշնամական զորքերին:

Կարդացեք նաեվ

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն կնվազի 1-3 աստիճանով

Gayane Abovyan

Շուշան Ստեփանյանը լավ լուր է հայտնում

Gayane Abovyan

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհվել է ևս 34 զինծառայող

Gayane Abovyan

Հակառակորդի հերթական խոցված ԱԹՍ-ն

Gayane Abovyan

Առաջարկում ենք նախագիծը այս տեսքով չընդունել. ՊՆ-ն մշակել է խնդիրներից խուսափելու իրավական ակտեր. Սարգսյան

Gayane Abovyan

ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ

Gayane Abovyan