Հասարակություն

Ահաբեկչության դեմ պայքարն ու Կովկասյան տարածաշրջանը

Օրերս Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ողջ միջազգային հանրությանը կոչ էր արել հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու համար: Այդ կոչը հնչել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արցախ և խորհրդակցություն անցկացրել ռազմա-քաղաքական ղեկավարության հետ: Հայկական զինուժը Արցախի սահմանին իրականացնում է հակաահաբեկչական օպերացիա և դա այլևս միջազգային հանրության մակարդակով, առնվազն Մինսկի խմբի երեք համանախագահների և հարևան Իրանի մակարդակով ճանաչված փաստ է:

Փաստացի մենք պայքարում ենք Կովկաս ներթափանցած միջազգային ահաբեկության դեմ, ու դա այն է, որը թույլ է տալիս խոսել աշխարհի հետ ներդաշնակ, նույն լեզվով: Մեծ հաշվով, այդ հանգամանքի տողատակում է արցախյան հարցի և միջազգային քաղաքականության համատեքստում դրա բնույթը փոխելու հեռանկարը: Եթե Թուրքիան փորձում է փոխել հակամարտության բնույթը ըստ իր հայեցողության, ապա հայկական կողմն էլ սկսում է կառուցել իր ռազմավարական հեռանկարները: Ըստ էության, արձանագրած լինելով փաստը, որ Թուրքիան տարածաշրջան է «ներգրավել» միջազգային ահաբեկչական խմբավորումների գրոհայինների, համանախագահ երկրները կանգնում են որոշակի սահմանագծի՝ կամ նրանք թույլ են տալիս Թուրքիային մարսել այդ հանգամանքը, այլ կերպ ասած՝ դառնում են ահաբեկության գործակից, կամ շարունակելով արցախյան հարցում իրենց միջնորդական առաքելությունը, նրանք անուղղակիորեն, սակայն դառնում են միջազգային ահաբեկության դեմ յուրօրինակ եռյակ կոալիցիա:

Անշուշտ, բուն իմաստով դա, իհարկե, բոլորովին հեռու է այդպիսի դասավորությունից ու պատկերից, խնդիրը սակայն այն է, որ Արցախի դեմ ահաբեկչական պատերազմը փոխում է այն հողը, որի վրա խարսխվել է խաղաղարար միջնորդական ջանքը: Եվ արձանագրելով Թուրքիաի ապակառուցողական և ահաբեկչական սադրանքը՝ այդ երկրները փաստացի ընդունում են նաև, որ դա փոխում է այն հողը, որի վրա էր կառուցվել խաղաղ գործընթացը՝ հիմա այն հակաահաբեկչական գործընթաց է: Ընդ որում, հենց այդ հողի փոփոխությունն էր թերևս, որ Անկարային ստիպեց շտապել բարձրաձայնել ՄԽ համանախագահության ձևաչափ մտնելու ցանկության մասին, ձգտելով ահաբեկչական հողից ակնարկել միջնորդական հող տեղափոխվելու պատրաստակամության մասին:

Մյուս կողմից, սակայն, ակնառու է, որ Թուրքիան ներկայում ահաբեկիչ է, ոչ թե միջնորդ: Հարությունյանի հայտարարությունը՝ հակաահաբեկչական կոալիցիայի մասին, տալիս է որոշակի բանալի այն երկրներին, որոնք Արցախից ու Հայաստանից բացի հայտնվում են ահաբեկչական սադրանքի ռիսկի գոտում: Իսկ դա գործնականում բոլոր երկրներն են, առանց բացառության, և անկախ՝ հարևան են ռեգիոնին, թե՝ ոչ:

Նյութի աղբյուր1or.am

Կարդացեք նաեվ

Մենք հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ. հաղթանակը մերն է. Արցախի նախագահ

Gayane Abovyan

WarGonzo-ի վերջին հաղորդումը Շուշիից

Gayane Abovyan

Ադրբեջանի նախագահը «Ալ Արաբիա»-ի հետ զրույցում պատմել է, թե որ դեպքում զինադադար կհաստատվի

Gayane Abovyan

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

Gayane Abovyan

Երևանից Ստեփանակերտ է ուղևորվել 11 ավտոբուս. Երևանի քաղաքապետարան

Gayane Abovyan

Բժիշկները ապացուցել են, որ աղոթքի ժամանակ մարդու արյան բաղադրությունը փոխվում է

Gayane Abovyan