Հասարակություն

Գիտեն, որ հարվածում են բնակելի տների, բայց դա նրանց չի կանգնեցնում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական «Spiegel» շաբաթաթերթին տված հարցազրույցի շրջանակում ներկայացրել է՝ ինչպիսի վիճակում է հրետակոծված Ստեփանակերտը:

Թեմայի վերաբերյալ հատվածը ներկայացնում ենք ստորև.

Spiegel – Պարոն վարչապետ, Դուք նոր եք վերադարձել Լեռնային Ղարաբաղից: Ինչպիսի՞ն է այնտեղ իրավիճակը: Ի՞նչ տեսաք Դուք Ստեփանակերտում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես տեսա հրթիռակոծվող քաղաք և հրթիռների հարվածի թիրախ դարձող բազմաբնակարան շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ: Եվ կարծում եմ, որ ադրբեջանցիները հարված հասցնելիս գիտեն, որ իրենք հարվածում են բնակելի տների, քաղաքացիական ենթակառուցվածքների, դպրոցների, մանկապարտեզների: Բայց դա չի կանգնեցնում նրանց: Եվ զարմանալի չէ: Որովհետև հիմա արդեն միջազգայնորեն արձանագրված փաստ է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված այս պատերազմին՝ որպես Ադրբեջանի զինուժի դաշնակից, մասնակցում են միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ: Եվ այդ միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներին Թուրքիան է տեղափոխում Ադրբեջան: Այս պատկերն ամբողջանում է դրանով:

Spiegel – Անձամբ Ձեզ համար ինչպե՞ս սկսվեց այս պատերազմը: Հարձակումն սկսվեց կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 08:00-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինձ Արցախի Հանրապետության նախագահը զանգեց և ասաց, որ հարձակում է տեղի ունեցել: Դրանից հետո տեղեկատվությունը ճշգրտելու համար ես զանգեցի մեր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Եվ նա տեղեկությունները հաստատեց: Դրանից հետո մենք Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցինք և երկրում ռազմական դրություն ու զորահավաք հայտարարեցինք: Որովհետև մենք գնահատում էինք, և հետագան ցույց տվեց՝ ոչ առանց հիմքի, որ կա նաև Հայաստանի Հանրապետության վրա հարձակման անմիջական վտանգ: Եվ մենք տեսանք, որ հետագա օրերին Հայաստանի բնակավայրեր ռմբակոծվեցին, և քաղաքացիական բնակչության շրջանում եղան տուժածներ: Նաև ընդհուպ Երևանի և հարակից քաղաքների վրա երևացին թշնամական անօդաչու թռչող սարքեր:

Կարդացեք նաեվ

Հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի վիճակը կայուն է

Gayane Abovyan

«Ընդդիմության» վարչապետի թեկնածուն մի անձ է, ով երկրորդական դեր չի խաղացել Նաիրի Հունանյանի նպատակադրման իրագործման գործում․ Արման Բաբաջանյան

Gayane Abovyan

Ադրբեջանը կերավ Արցախի նախագահի՝ Շուշիի վերաբերյալ հայտարարության կուտը

Gayane Abovyan

Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից

Gayane Abovyan

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 339 նոր դեպք և 864 առողջացած

Gayane Abovyan

Հայտնի է, թե ովքեր են փոխարինելու հրաժարական ներկայացրած նախարարներին

Gayane Abovyan