Հասարակություն

Բարբարոսի ձեռագիր. ադրբեջանա-թուրքական վերաբերմունքը քրիստոնեական արժեքների հանդեպ

Նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ 

«Հայկական ձեռագիր. Վերականգնվել է Շուշիի Գոհար տիկնոջ մզկիթը: Արցախի իշխանությունները հոգ են տանում նաև իսլամական հոգևոր ժառանգության հանդեպ:

Բարբարոսի ձեռագիր. Ադրբեջանական կողմից հրթիռակոծվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Այսպիսին է ադրբեջանաթուրքական վերաբերմունքը քրիստոնեական արժեքների հանդեպ»:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Կարդացեք նաեվ

ԱՊՏԱԿ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ․․․ Նյարդային վիճակ թուրքական ղեկավարության շրջանում․․․ ի՞նչ է եղել․․․

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում իրավիճակի ամփոփում 12:00-ի դրությամբ

Gayane Abovyan

ՊԲ-ն հրապարակել է ևս 81 զոհված զինծառայողի անուն

Gayane Abovyan

ՀԵՆՑ ՆՈՐ. Դավիթ Տոնոյանի կոշտ պատասխանը հակառակորդին և Փայլուր լուրը սահմանից…

Gayane Abovyan

18+. Տեսախցիկն արձանագրել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Gayane Abovyan

Ինքնասպանություն Երևանում. 35–ամյա լիբանանահայ տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Gayane Abovyan