Հասարակություն

Թշնամուն պետք չէ թերագնահատել․ թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուժեղացել է Հայաստանի վրա տեղեկատվական և հոգեբանական պատերազմը։ Այն վարում են տարբեր կետերից ու տարբեր ձևերով՝ պարզ հակահայկական թեզերի հրապարակումից մինչև միանգամայն պրոհայկական թվացող, սակայն խորքում մեզ վնասող տարբերակներով։ Հատկապես վերջինները շատ վտանգավոր են, քանի որ ոչ միշտ է հնարավոր հասկանալ դրա հակահայկական բնույթը։

Ինչպես կռահում եք, այս պահին էլ ավելի է մեծանում մեզ՝ թիկունքի վրա դրված պատասխանատվությունը։ Հետևաբար, ուզում եմ մի քանի խորհուրդ տալ բոլորիս՝ տեղեկատվական, հոգեբանական դիսկոմֆորտի մեջ չընկնելու և ճակատին օգնելու համար.

– Հաղթանակի, նվաճման, կորստի, զինադադարի, բանակցությունների և ամեն ինչի մասին, որ անում է մեր պետությունը, կարող է ճշմարիտ կերպով հայտարարել միայն պետությունը։ Ուրեմն նորից ու նորից կրկնեմ՝ հավատել բացառապես պետության խոսքին՝ պաշտոնական աղբյուրներին։

– Դադարե՛ք հաշվել պատերազմի օրերը։ Այս հայրենական պատերազմի մեկնարկի օրը հայտնի է, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ է այն ավարտվելու։ Իհարկե, հայոց բանակը դրա համար անում է ամեն անհրաժեշտ բան՝ գրանցելով հաջողություններ, սակայն այնուամենայնիվ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Հաղթանակը կամ հրադադարը կգան այն ժամանակ, երբ դրա մասին կհայտարարի Հայոց բանակը՝ թե՛ մարտի դաշտում, թե՛ թղթի վրա։

– Գեղեցիկ խոսքի կամ պաթոսի համար չէ, որ ասում ենք՝ սա կենաց-մահու կռիվ է՝ Հայրենական պատերազմ։ Հետևաբար՝ լուրջ մոտեցե՛ք կատարվողին։ Մեծ է հավանականությունը, որ այս պատերազմով ու դրանում հաղթանակով մենք բավական մեծ շանսեր ենք ստանալու մեր պետությունը թե՛ արտաքին, թե՛ ներքին կյանքում նոր մակարդակի վրա բարձրացնել։ Հակառակի մասին չեմ էլ ուզում մտածել, բայց հաջողության գրավականը ինքներս մեզ պատրաստ պահել տարբեր սցենարների։

-Թշնամու կողմից տեղեկատվական պատերազմի վրա այսչափ կենտրոնացումը ունի մեկ պարզ բացատրություն. Հայաստանի՝ ճակատում հաջողությունը Ադրբեջանը բացատրում է մեր կազմակերպվածությամբ ու ոգևորությամբ, ուստի պետք է այն թուլացնել։ Մեզ մնում է էլ ավելի հմուտ կերպով տարբերակել կեղծն ու ճշմարիտը, անհարկի չոգևորվել և առավել ևս՝ չհիասթափվել և սպասել, թե երբ է պետությունը հայտնելու է կարևոր լուրերը։

-Թշնամուն պետք չէ թերագնահատել։ Չնայած բազմաթիվ թերհաշվարկներին՝ այս անգամ Ադրբեջանը բավական լավ է պատրաստվել պատերազմին։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն ռազմադաշտի մասին է, այլ նաև այլ հարթությունների։ Բացի այդ, չպետք է մոռանալ, որ մեր դեմ կռիվը փաստացի համակարգվում է Թուրքիայի կողմից, որը փոխլրացնում է Ադրբեջանի թերացումները։ Ուստի մեզ պետք է սթափ գնահատելով իրավիճակը՝ մեր հարվածները հասցնել և պաշտպանությունը կազմակերպել հավուր պատշաճի։ Անցնող օրերը ցույց են տալիս, որ դա հնարավոր է անել։

– Ռազմաճակատում և դիվանագիտական դաշտում տեղի են ունենում բազմաթիվ գործընթացներ, որոնց մասին մենք ստանում ենք հատվածական տեղեկություններ։ Պետք չէ հավատալ ինքնահռչակ փորձագետներին, անանուն կայքերին ու այլ անհասկանալի տարրերի, որոնք փորձելու ենք այդ գործընթացների մասին ձեզ պատմել միակ «ճշմարտությունը»։ Նորից ու նորից. սպասել, թե երբ պետությունը կհայտարարի։ Միայն դա է ճշմարիտը այս պայմաններում։

Խնդրում եմ այս ամենին մոտենալ առավել սառնասրտորեն և պատասխանատվությամբ։ Մեզանից շատ բան է կախված։

Հ.Գ․ Պատերազմի ավարտից հետո ես ու իմ մի քանի ընկերները կամավորական շինբրիգադի կազմում օգնելու ենք Շուշիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնմանը։

Սենց հարվածներով մեզ չեն կանգնեցնի»։

Կարդացեք նաեվ

Հարավային ուղղությամբ հակառակորդի ինքնաթիռ է խոցվել

Gayane Abovyan

ԽԻՍՏ ԵՎ ԶԱՅՐԱՑԱԾ․ Նմաններն իրենց ապրած կյանքով շատ փոքր են որոշելու համար, թե ես որտեղ կաշխատեմ․․․

Gayane Abovyan

Հակառակորդը հարձակում է ձեռնարկել Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ ․երկուստեք կան զոհեր ու վիրավորներ ․ՀՀ ՊՆ խոսնակ

Gayane Abovyan

Ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, փրկվեց անտառում թաքնված հայ 19 զինծառայողների կյանքը. Արայիկ Հարությունյան

Gayane Abovyan

Ամերիկահայերն Իլոն Մասկին կոչ են արել հրաժարվել Թուրքիայի համար արբանյակի արձակումից․ ցույց SpaceX-ի կենտրոնակայանի դիմաց

Gayane Abovyan

Ադրբեջանական կողմը Իրանից նկարահանված տեսանյութը ներկայացնում է որպես իրենց «հաջողությունների» ապացույց

Gayane Abovyan