Հասարակություն

Պաշտպանության բանակը ներկայացրել է զինվորների քաջագործությունների հերթական օրինակներ

Մեր հերթական հերոսները

Մայոր Նորայր Բաղդասարյանը թշնամական հրետանային մարտկոց ու կայանքներ ոչնչացնելու համար ներկայացվել է <<Արիության համար>> մեդալի:
Սերժանտ Մանվել Գևորգյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Ղումաշյանը, շարքային Դավիթ Խանազյանն ու շարքային Նարեկ Ղուկասյանը <<Մարտական ծառայություն>> մեդալներով կպարգևատրվեն մեկական <<Օրբիտեր>> տեսակի ԱԹՍ խոցելու համար:
Ավագ լեյտենանտ Նվեր Անանյանը <<Արիության համար>> մեդալի է ներկայացվել հակառակորդի դիրք մտնելու և հատուկ գործողության ընթացքում քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող այլ փաստաթղթեր բերելու համար: Ինժեներասակրավորային բարդագույն խնդիրներ կատարելու և դրանով իսկ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար կապիտան Գարեգին Սարգսյանը կպարգևատրվի <<Արիության համար>> մեդալով:
Նույն կարգի մեդալներով կպարգևատրվեն նաև սերժանտ-պայմանագրային Հունան Գասպարյանը, շարքային-պայմանագրային Նարեկ Աբրահամյանն ու շարքային- պայմանագրային Նարեկ Գևորգյանը, ավելի քան 2900 մետր հեռավորության վրա թշնամական տանկ ոչնչացնելու և այլ արդյունավետ գործողությունների համար…:
Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են…:

Կարդացեք նաեվ

Մաշի ծննդյան տարեդարձն ուն թանկարժեք նվերը

Gayane Abovyan

Դիտելիս բոլորիս համար էլ պարզ դարձավ, որ․․․ Հայկ Ստեփանյանի անդրադարձը գերի ընկած սպայի տեսանյութին

Gayane Abovyan

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք, 244 առողջացում, 1 մահ

Gayane Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք, 402 առողջացում, 4 մահ

Gayane Abovyan

Ոչ,ես հայ եմ․մայրը այդպես էլ չկարողացավ փոքրիկին համոզել,որ նա կիսով չափ ռուս է

Gayane Abovyan

Վաղը գազամատակարարման անջատումներ են սպասվում Էրեբունի վարչական շրջանում և Սևանում

Gayane Abovyan