Հասարակություն

Սիրիացի վարձկանները պատմել են, թե ինչ է իրենց առաջարկվել Ադրբեջանի կողմից կռվելու համար

Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից դեռ մեկ ամիս առաջ Թուրքիան սիրիացի գրոհայինների է սկսել հավաքագրել՝ օգնելու Ադրբեջանին: Այս մասին գրում է Asia Times -ը։

Վարձկանների հավաքագրման մասին տեղեկությունները Սիրիայում սկսել են տարածվել սեպտեմբերի 1-ից: Սեպտեմբերի 6-ի դրությամբ թուրքամետ խմբավորումների հրամանատարներն արդեն սկսել էին գրանցել զինյալներին՝ Ադրբեջան տեղափոխելու համար:

Սիրիացի Խալեդը Ադրբեջան է մեկնել ռազմական գործողությունների մեկնարկից երկու շաբաթ առաջ: «Սեպտեմբերի 14-ին մենք ավտոբուսով Սիրիայից ուղևորվել ենք հարավային Թուրքիա: Մենք 25 երիտասարդներով էինք»,- պատմել է սիրիացին: Նրա խոսքով՝ Թուրքիայում իրենք բուժզննում են անցել՝ համոզվելու, որ չունեն հիվանդություններ կամ վնասվածքներ: Թուրքիա ժամանած անձինք, որոնց տարիքը չի եղել 18-40-ի սահմանում, ետ են վերադարձվել։ Մնացածները տեղափոխվել են ռազմական գործողություններին մասնակցելու համար։

«Ես ապագա չունեի: Ես պատասխանատվություն եմ կրում ընտանիքիս ծախսերի համար»,- ասել է 20-ամյա Խալեդը, որին 1500 դոլար աշխատավարձ են խոստացել:

Նրան նաև ասել են, որ իր մահվան դեպքում ընտանիքին 100 հազար դոլար կվճարեն, իսկ եթե վիրավորվի՝ իրեն 7000 դոլար:

Մյուս զինյալը՝ 5 երեխայի հայր 42-ամյա Ահմադը, ասել է, որ աշխատավարձի պատճառով է ցանկացել մեկնել Ադրբեջան։

«Ինձ դրան մղեց 1500 դոլար կազմող աշխատավարձը. ես Սիրիայում 1500 դոլար մեկ տարում եմ ստանում։ Ես փնտրում եմ արժանավայել կյանք իմ երեխաների և ինձ համար»,-նշել է նա:

Սակայն Ահմադը չի տեղափոխվել Ադրբեջան, քանի որ տարիքը չի համապատասխանել «պահանջներին»։

Ադրբեջանի համար կռվող առաջին շաբաթում սպանված սիրիացի Մոհամադ Շաալանի հարազատները հրաժարվել են հաստատել նրա մահը՝ պարզաբանելով, որ կկորցնեն Թուրքիայի կողմից խոստացված ֆինանսական փոխհատուցումը, եթե խոսեն լրատվամիջոցների հետ:

Թուրքիայի աջակցությունը վայելող բանակը հրաժարվել է պատասխանել մինչ այժմ Ադրբեջանում սպանված սիրիացի մարտիկների ընդհանուր թվի վերաբերյալ հարցերին:

Բայց ըստ առաջնագծում գտնվող սիրիացի զինյալներից մեկի՝ ռազմական գործողություններին առաջին շաբաթվա ընթացքում սպանել են իր ավելի քան 50 ընկերների։

Կարդացեք նաեվ

Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ

Gayane Abovyan

Հակառակորդի հերթական խոցված ԱԹՍ-ն

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի բանակը զրահատեխնիկա է տեղափոխել դեպի հյուսիս-արևմտյան սահմաններ

Gayane Abovyan

Լուկաշենկոն հայտարարել է, որ ծնկի է իջնում հավաքվածների առջև (Տեսանյութ)

Gayane Abovyan

Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է․ ՊԲ

Gayane Abovyan

Հրատապ Բացահայտում՝ Ջալալին դավաճանել է իր տեղակալը՝ Նրան գնդակահարել են.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Gayane Abovyan