Հասարակություն

Այսօր՝ ժամը 12:00-ից հայտարարվում է հրադադար՝ գերիներին և զոհերի մարմինները փոխանակելու համար

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունը․«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։

Կարդացեք նաեվ

Արդեն երրորդ օրը ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, որպեսզի Շուշին մնա կանգուն․ Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Աղվերանում կորած 17-ամյա տղան հայտնաբերվել է

Gayane Abovyan

Հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային և հուժկու. ՀՀ ՊՆ-ն զգուցաշնում է

Gayane Abovyan

Ինչպես կարողանալ շոգին նորմալ քնել և քրտինքի մեջ չարթնանալ

Gayane Abovyan

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

Gayane Abovyan

ՍԱՏՄ-ն տվել է Ադրբեջան ներմուծելու համար նախատեսված սպրեդը ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր

Gayane Abovyan