Հասարակություն

Անհրաժեշտ է դադարեցնել կրակը, հետո խոսել խաղաղ գործընթացի մասին. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ շուրջ 11 ժամ ունեցած բանակցություններից: Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականին տված մեկնաբանությունում նշել է, որ գործընթացը բավական բարդ էր:

«Մեզ համար, իհարկե, առաջնային խնդիրն էր, որպեսզի մենք հասնեինք մի իրավիճակի, երբ կկարողանանք վերջ դնել այս ագրեսիային: Ագրեսիան այս պարագայում առանձնահատուկ էր, որովհետև Ադրբեջանի գործողությունները համալրված էին բավական բաց և ուժգին աջակցությամբ Թուրքիայի կողմից և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ: Փաստորեն, մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում կռվում էին բավական յուրահատուկ պայմաններում, երբ, բացի Ադրբեջանից կար նման ուժգին հարձակում՝ նման ուժերի ներգրավմամբ»,- ասել է Մնացականյանը:

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը մնում է բավական փխրուն, անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցման:

«Այն, ինչ բավական երկար բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել, այն է, որ մեզ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել այս վայրագությունը, այս պատերազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին և նաև վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է այն միակ ձևաչափը, որը միջազգայնորեն ճանաչված հարթակն է բանակցությունների և խաղաղ գործընթացի համար»,- նշել է նախարարը:

Մնացականյանը հավելել է, որ որևէ այլ ուժ, մասնավորապես՝ Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն չի կարող ունենալ:

Կարդացեք նաեվ

Ինչպես է թշնամին հարձակում նախաձեռնում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Gayane Abovyan

Ուրախալի լուր՝ ՌԴ մեկնողների համար…Մանրամասներ

Gayane Abovyan

Եթե մեկ օր որոշեք հրաժարական տալ հիշեք, որ…Մանե Էլբակյանի ուշագրավ հարցադրումը և բաց-նամակը ուղղված Նիկոլ Փաշինյանին

Gayane Abovyan

Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ. Արցախի ՊԲ

Gayane Abovyan

Երեկ մեր տուն եկավ ամուսնուս ընկերը՝ մի գեղեցիկ ծաղկեփունջ ձեռքին․․․Ամուսինս ուղղակի ցնցված էր․ Ամեն ինչ կատարվեց նրա աչքի առաջ

Gayane Abovyan

Ռուս լրագրող Սեմյոն Պեգովի հատուկ ռեպորտաժը Հադրութից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Gayane Abovyan