Հասարակություն

Հրադադարի որոշումն ուժի մեջ մտավ

Երեկ Մոսկվայում 11 ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն տարածեցին՝ հայտնելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

Այս պահից սկսած հումանիտար հրադադարը ուժի մեջ մտավ:

Ըստ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարության՝

1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։

Կարդացեք նաեվ

Երևանի Դավթաշեն և Աջափնյակ համայնքների մի շարք հասցեների ջրամատակարարումը վաղվանից 36 ժամով կդադարեցվի

Gayane Abovyan

«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու

Gayane Abovyan

Մենք կարող ենք այդ թուղթը պատռել ու գցել մի կողմ, բայց պետք է դրա հետևանքների մասին պատկերացում ունենանք․ Նիկոլ Փաշինյան

Gayane Abovyan

10 տանկ եմ խոցել, առաջին խոցումից հետո հասկացա՝ լինելու է հաղթանակը, հաղթելու ենք. «Ոսկե արծիվ» շքանշանակիրը

Gayane Abovyan

Ես շատ փող ունեմ, եւ երբեք փողից չեմ նեղվել. Անդոն՝ հավաքած փողի, ընտանիքի եւ կառավարության մասին

Gayane Abovyan

Վերջ․ Հայ Ռուսական հարաբերությունները դարձան շակալադնի

Gayane Abovyan