Հասարակություն

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ. քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիի հետ: Այս մասին տեղեկացնում է kremlin.ru-ն:

Հեռախոսազրույցի ընթացքում մասնավորապես տեղի է ունեցել մտքերի լայնածավալ փոխանակում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի իրավիճակի շուրջ:

Վլադիմիր Պուտինն իր իրանցի գործընկերոջը մանրամասն տեղեկություններ է փոխանցել Ռուսաստանի միջնորդությամբ տարվող քայլերի մասին տարածաշրջանում իրավիճակի լարվածության թուլացման ուղղությամբ:

Իրանի նախագահն իր աջակցություն է հայտնել ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև եռակողմ խորհրդակցությունների՝ կրակի դադարեցման և հումանիտար նպատակների պայմանավորվածությունների արդյունքներին, ինչպես նաև խաղաղ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու՝ սուբստանտիվ բանակցություններ սկսելու որոշմանը:

Կարդացեք նաեվ

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն և գլորվել ձորը

Gayane Abovyan

Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է նաև թուրք ծայրահեղականներով

Gayane Abovyan

Քաղավիացիան ներկայացնում է առաջիկա չվերթների ցանկը

Gayane Abovyan

Կարճատև անձրև և ամպրոպ առաջիկա 5 օրերի ընթացքում

Gayane Abovyan

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 543 նոր դեպք, 6 մահ

Gayane Abovyan

ԲԱՑԱՌԻԿ կադրեր Վարդենիսից .. թուրքերի կողմից նետած ռումբը չի պայթել

Gayane Abovyan