Հասարակություն

Թուրքիան С-400 համակարգերը փորձարկման նպատակով տեղափոխել է սևծովյան Սինոփ. Defense News

Թուրքիայի զինված ուժերը Ռուսաստանից ձեռք բերված С-400 հակահրթիռային համակարգերը տեղակայել են սևծովյան Սինոփ քաղաքի մոտակայքում՝ հետագա փորձարկումներ անցկացնելու համար, հայտնում է ամերիկյան Defense News պարբերականը՝ հղում անելով թուրքական ռազմական աղբյուրներին:

Փորձարկումները կանցկացվեն Սինոփի հրաձգարանում: Քաղաքացիական ավիացիայի իշխանություններն արգելել են Սինոփ և Ունյե քաղաքների միջև մինչև 7600 մետր բարձրության վրա բոլոր թռիչքները:

Ռազմական աղբյուրները հայտնում են, որ հրթիռները կարձակվեն արևելյան ուղղությամբ: Փորձարկումների համար հրաձգարան է բերվել 10 օդային նշանակետ՝ բրիտանական Banshee արբայնակները:

Թուրքական իշխանությունների պաշտոնական զգուշացման համաձայն՝ հոկտեմբերի 13-16-ը Սև ծովի՝ Սինոփի առափնյա ջրային տարածքըփակ կլինի «ուսումնական կրակոցների» առնչությամբ:

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում

Gayane Abovyan

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց․ դատարանը հրապարակեց վճիռը

Gayane Abovyan

Հնարավոր է, որ աշնանը կորոնավիրուսի երկրորդ ալիք չլինի

Gayane Abovyan

Թուրքիան, պետք է դադարի լինել այս հակամարտության մաս․ Նախագահը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին (տեսանյութ)

Gayane Abovyan

Շարմնազանովի Ապտակը Էրդողանին ցնցել է ողջ համացանցը․ Սենսացիա

Gayane Abovyan

Արտաքաին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ազատվել է պաշտոնից

Gayane Abovyan