Հասարակություն

Հրադադարի խախտումով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը խախտելու վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Խստագույնս դատապարտում ենք մարդասիրական նպատակներով զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների Ադրբեջանի ուխտադրուժ խախտումը։ Հատկապես աղաղակող է այն փաստը, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հարձակում է ձեռնարկել մարդասիրական հրադադարի շրջանակներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց անմիջապես հետո։ Իր գործողություններով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե։

Այսօրվա ուխտադրուժ հարձակումը համոզիչ կերպով վկայում է, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։ Ստեղծված իրադրությունում միջազգային հանրությունը վտարյալ պետությանը կարող է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով՝ Արցախի Հանրապետության ճանաչմամբ, ինչն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կապահովի՝ խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու ինչպես մեր հանրապետության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»:

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

ՈՒշադրություն․Զգույշ և զգոն եղեք. այս աղջիկները կանգնացնում են ու փող «մուրում» ասելով, թե ռեմենա կտրել

Gayane Abovyan

Օդն ամբողջությամբ կփակենք, շուտով կլսեք մեր բանակի հաղթանակի մասին. Ռազմիկ Պետրոսյան

Gayane Abovyan

Հայաստանում կորոնավիրուսից 7 պացիենտ է մահացել

Gayane Abovyan

Դանակահարություն և նոր սկանդալ / Ջուլֆալակյանը ճիշտ է, Պետրոսը խիստ զայրացած

Gayane Abovyan

Արդեն 5 ամիս է չենք աշխատում, ու այլ տարբերակ էլ չեն առաջարկում. Բեն Ավետիսյան (Տեսանյութ)

Gayane Abovyan

Թուրքերը ղեկավարում են մեր գործողությունները Ղարաբաղում. ադրբեջանցի ռազմագերին ուշագրավ մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Gayane Abovyan