Հասարակություն

Թաթոյանն այցելել է Ղազանչեցոց եկեղեցում թշնամու ԶՈւ-ի հարվածից տուժած ռուս լրագրողին

ՀՀ ՄԻՊ-ն այսօր այցելել է Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ադրբեջանական զինված ուժերի հարվածի արդյունքում տուժած լրագրողին:

Այցի մասին ՄԻՊ-ը գրել է.

«Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ադրբեջանական զինված ուժերը հասցրին երկու թիրախային հարված հոկտեմբերի 8-ին՝ պատճառելով մեծ ավերվածություն և վիրավորումներ այդ պահին տաճարում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին: Հրթիռային հարվածների հոտևանքով վիրավորումներ էր ստացել 3 ռուս լրագրող:

«Էրեբունի» բժշկական կենտրոն այսօրվա իմ այցի ընթացքում վերակենդանացման բաժանմունքում գտնվող լրագրողը, որ ծանր վիրավորում էր ստացել, խնդրեց բոլորին փոխանցեմ, որ իր աչքերով է տեսել՝ ինչպես է թիրախային հարվածը հասցվում Մայր տաճարին ու որ տաճարում եղել են բացառապես երեխաներ, կանայք ու տարեցներ:

Իրենք լրագրողներով առաջին հարվածից անմիջապես հետո փորձել են օգնել ու եկեղեցուց դուրս բերել խաղաղ բնակիչներին, որոնց մի մասը վիրավորումներ էին ստացել, սակայն այդ պահին երկրորդ հրթիռն է հարվածել, որի պատճառով արդեն լրագրողներն են ստացել վիրավորումներ, իսկ վայրագ հարվածներով եկեցուն պատճառվել են ավերածություններ:

Լրագրողը պատմեց նաև, որ ինքն է հավաստիացել, որ Շուշի քաղաքի ճանապարհին չի եղել որևէ ռազմական օբյեկտ, բացառապես քաղաքացիական բնակավայրեր են»:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Կարդացեք նաեվ

Զինվորների կարիքների անվան տակ կազմակերպվում են կեղծ դրամահավաքներ. տեղեկատվության ստուգման կենտրոն

Gayane Abovyan

Պատերազմը սկսելուց հետո առաջին անգամ հասցրեցի այցելել մորս․ Արթուր Թովմասյան

Gayane Abovyan

Թուրքիայում ավելի քան 20 հետցնցում է գրանցվել երկրաշարժից հետո. զոհերի թիվը հասել է 12-ի․ РИА Новости

Gayane Abovyan

Բոլորը կհիվանդանան։Վանգան գիտեր ամեն ինչ կորոնավիրուսի մասին։

Gayane Abovyan

«Եթե անձամբ Փաշինյանը զորքերի դուրսբերման երաշխիք տա, խոսք եմ տալիս, որ հենց այս պահին կդադարեցնենք պատերազմը»․ Ալիև

Gayane Abovyan

Էրդողանը տեռորիստ է. Շվեդիայում ՀՀ դեսպանատան դիմաց հայերը «խլացրել» են ադրբեջանցիների ձայները

Gayane Abovyan