Հասարակություն

Տոնոյանը ԿԽՄԿ-ի հետ քննարկել է կրակի դադարեցման և զոհվածների մարմինների փոխանակման ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է մարդասիրական նպատակներով արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով հայտարարված կրակի դադարեցման և ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ու վերջինիս չափանիշների համաձայն համապատասխան գործողությունների իրականացման ընթացակարգը, որը համակարգվելու է Արցախի իշխանությունների հետ:

Կարդացեք նաեվ

Սոլովյովի հաղորդման եթերում ասել են, թե զանգել եմ Սեմյոն Պեգովին և պահանջել, որ հեռանա Արցախից․ Վահրամ Պողոսյան

Gayane Abovyan

Այս խնդրանքը այսօր արդեն ուղղում եմ բոլոր առաջին տիկիններին, առաջին հերթին նրանց ում հետ հասցրել եմ անձամբ շփվել.Մելանյա Թրամփին (ԱՄՆ),Բրիջիտ Մակրոնին (Ֆրանսիա)…

Gayane Abovyan

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն աճել են 535-ով, առողջացել է 520 պացիենտ, մահացել՝ 18-ը

Gayane Abovyan

Արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել․ Արցախի ՄԻՊ

Gayane Abovyan

«Զենքերը լռել են, մարդիկ չեն զոհվում. դա ամենաարժեքավորն է, որ կարող էր լինել». Պեսկովը՝ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Gayane Abovyan

ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱԿԵՐՊՎՈՒՄ․ Արայիկ Հարությունյանը նվիրված է վարչապետին․ ՉԿԱՍԿԱԾԵՔ, ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ․

Gayane Abovyan