Հասարակություն

Գիշերն Արցախում հրթիռակոծությունը չի դադարել․ «Հորիզոնին» մանրամասներ է ներկայացրել Վահրամ Պողոսյանը

Այս օրերին Ստեփանակերտն ու Արցախի քաղաքային և գյուղական այլ բնակավայրեր հրթիռակոծելու համար հակառակորդը հիմնականում օգտագործել է «Սմերչ», «Պոլոնեզ», կասետային ռումբեր և միջազգային տարբեր կոնվենցիաներով արգելված այլ զինատեսակներ։ Այս մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում Արտյոմ Երկանյանին փոխանցեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

Չնայած հրադադարին՝ ողջ գիշեր հակառակորդը հրթիռակոծել է և՛ Մարտունին, և՛ Մարտակերտը, և՛ մի շարք խոշոր գյուղական բնակավայրեր։

«Գիշերվա ընթացքում, այո, եղել են ավերածություններ, մասնավորապես՝ վնասվել են կամ ամբողջությամբ քանդվել են մի շարք բնակարաններ, առանձնատներ, իսկ զոհերի և վիրավորների մասին այս պահին տեղեկություններ չկան»,- ասաց Վահրամ Պողոսյանը։

Նա, խոսելով հրթիռակոծված ենթակառուցվածքների վթարավերականգնման մասին, նշեց, որ արագ արձագանքող խմբերը համապատասխան կառույցների մասնագետների ներգրավմամբ օպերատիվորեն իրականացնում են վերականգնման աշխատանքներ։

Կարդացեք նաեվ

Ինչու է երեխան հրաժարվում ուտելուց

Gayane Abovyan

ԱՊՀ հարթակը ստի և կեղծիքի տարածման համար չէ. Մհեր Գրիգորյանը`Ադրբեջանի վարչապետին

Gayane Abovyan

ՍԵՆՍԱՑԻՈՆ ԵՎ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․Ի՞նչ է ասել ԱԱԾ պետը․․․

Gayane Abovyan

Օնիկ Գասպարյանն ինձ ասել է` 7 օր հնարավորություն տվեք հայկական զինված ուժերին. Մարուքյան

Gayane Abovyan

ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ պատերազմում ահաբեկիչ-վարձկաններ ներգրավելու համար հարուցվել է քրգործ

Gayane Abovyan

Նիկոլը ծաղկեցնում է Հայաստանը. հարցում Երևանում.Տեսանյութ

Gayane Abovyan