Հասարակություն

Մինչև մեր զինվորը հարցը չլուծի հողի վրա, Ադրբեջանը նորից նախաձեռնելու է ագրեսիա. Թևան Պողոսյան

Եթե Ադրբեջանը չի պահում հրադադարի պայմանավորվածությունը, ապա ինչպես կարելի է իրենց հետ բանակցել և ինչի շուրջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով արցախյան հարցի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Լուծումն այն է, որ մենք պետք է պաշտպանենք մեր եղած դիրքերը այն մակարդակով, որ պարտադրենք, որ Ադրբեջանն իսկապես գա բանակցային սեղան: Ընդամենը մեկ ու կես օր առաջ ականատես եղանք, որ միջնորդները փորձում էին Ադրբեջանին բերել բանակցային սեղանի շուրջ, և այն, որ Ռուսաստանը ամենալուրջ ճնշումներն է գործադրում, բոլորս պետք է գնահատենք, բայց ամենագլխավորը միջնորդի խնդիրը չէ, այլ, որ թշնամին՝ Թուրքիան և Ադրբեջանը, միասնական որոշել են մեզ վերացնել այս տարածաշրջանից»-ասաց նա:

Թևան Պողոսյանն ասաց, որ մենք երբևէ իրավունք չունենք մեր զգոնությունը կորցնելու կամ ունենալ որևէ պատրանք, որ ինչ-որ փաստաթուղթ, կամ Ադրբեջանի բանավոր խոստումը գին է ունենալու, և ապացույցն էլ երեկվա Ստեփանակերտի հրետակործությունն էր, որին ինքն ականատեսն է եղել: Նա թույլ համարեց հավանականությունը, որ եթե բանակցային գործընթաց սկսվի, Ադրբեջանի ինչ-որ չափով լուրջ վերաբերի դրանց:

«Մինչև մեր զինվորը հարցը չլուծի հողի վրա, ինչպես Ադրբեջանը 94 թվականին խնդրում, աղաչում էր, մենք ունենալու ենք նման իրավիճակ և նորից Ադրբեջանը նախաձեռնելու է ագրեսիա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Թուրքիայի գործողություններին, ապա Թևան Պողոսյանն ասաց, որ Թուրքիան փորձում է իր դերակատարությունը շատ կարևորել Միջին Արևելքում և այնտեղ իրեն զսպող երկրների ուշադրությունը փորձում է այստեղ գրավել, դրա հետ միասին թատերաբեմ ձևավորել մեր տարածաշրջանում, օրինակ՝ թուրք-ռուսական հիբրիդային պատերազմի համար:  «Հաշվի առնելով, որ Թուրքիան և Ադրբեջանը ներգրավել են  ահաբեկչական խմբավորումներ, սա նշանակում է ահաբեկչության տարածում և ամբողջ քաղաքակիրթ աշխարհի հանդեպ ահաբեկչական պատերազմ հայտարարել»,-ասաց նա:

Թևան Պողոսյանը նշեց, որ պատերազմն այսօր էլ է ընթանում, և 94 թվականից երբևէ չի դադարել, պարզապես տարբեր փուլեր է ունենում: Նա կարևորեց, որ ամեն ինչ  այն, որ պետք է անել ամեն ինչ, որ Արցախը միջազգային ճանաչում ստանա և դառնա բանակցային կողմ, ինչի համար պետք է ամեն օր աշխատենք:

«Մենք մեր զգոնությունը չպետք է կորցնենք, գիտակցենք, որ մեր հաղթանակի միակ գրավականը մեր միասնությունն է, և մեր միասնությունը ոչ միայն այսօր է պետք, այլ երբեք չպետք է բաց թողնենք՝ ոչ խաղաղ ժամանակ, ոչ էլ հրադադարի ժամանակ, չընկալենք, որ ինչ-որ բան վերջացել է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Հրադադարից հետո Ադրբեջանի կողմից պատմամշակութային արժեք ունեցող բազմաթիվ հուշակոթողներ են ոչնչացվել, վնասվել կամ պղծվել․ դատախազություն

Gayane Abovyan

Փոխվարչապետը՝ Պուտինին ուղղված նամակի մասին

Gayane Abovyan

Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինվորներին բուժող արտասահմանցի հայ բժիշկների հետ

Gayane Abovyan

Կարդա այս աղոթքը.երբ ընկճված ես և օգնության կարիք ունես

Gayane Abovyan

Հրազդանում մեքենան բախվել է էլեկտրասյանն ու ծառին․ կա 3 զոհ

Gayane Abovyan

Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

Gayane Abovyan