Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանն այցելել է մի շարք բուժհաստատություններ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 11-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել պատերազմական այս ծանր պայմաններում նրանց իրականացրած մասնագիտական աշխատանքը՝ նշելով, որ այս օրերին նրանց ցուցաբերած նվիրումն արժանի է միայն մեծարանքի: Նախագահ Հարությունյանը հատուկ երախտագիտություն է հայտնել նաև Մայր Հայրենիքից ու Սփյուռքից ժամանած բժիշկներին՝ արցախցի գործընկերների հետ կատարած համատեղ աշխատանքը համարելով ազգային միասնականության խորհրդանիշ:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ադրբեջանական ռազմական ագրեսիան որևէ արդարացում չունի, և միջազգային հանրությունը պետք է շատ հստակ դիրքորոշում հայտնի ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Կարդացեք նաեվ

Ռուս բժիշկները սկսել են օգնել Արցախի բնակչությանը

Gayane Abovyan

Հայրիկիս զոհվելուց հետո ես մի պահ մտածում էի էլ հայրենիք չունեմ, սակայն… Հերմինե Մաթևոսյանի ՋԱԽՋԱԽԻՉ պատասխանը մայրաքաղաքում վխտшցող տականքներին

Gayane Abovyan

Ալիևն ասել է, որ Փաշինյանը պետք է «շնորհակալություն հայտնի Պուտինին»

Gayane Abovyan

Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում. պարետի նոր որոշումը

Gayane Abovyan

ԱՄՆ-ում շշի մեջ գրություն է հայտնաբերվել` 36 տարի առաջ 11-ամյա աղջկա կողմից գրված

Gayane Abovyan

Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել՝ երկու ռիանիմոբիլ՝ լցված քնապարկերով

Gayane Abovyan