Հասարակություն

Ալիևը հայտարարել է Երևանի հետ բանակցելու Բաքվի պատրաստակամության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի հետ անհապաղ բանակցություններ սկսելու պաշտոնական Բաքվի պատրաստակամության մասին, գրում է ria.ru-ն։

«Մենք պատրաստ ենք սկսել վաղը, դրա համար ամեն ինչ կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից, աշխատանքի ժամանակացույցից։ Մեր կողմը պատրաստ է անհապաղ սկսել», – ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Դիվերսիոն խմբերի զինամթերք է ոչնչացվում. ՊԲ-ն Ստեփանակերտում եւ հարակից բնակավայրերում լսվող ձայների մասին

Gayane Abovyan

Հայաստան են ժամանում Լավրովն ու Շոյգուն

Gayane Abovyan

«Տեր իմ, Իմ հոգու պահապան,

Gayane Abovyan

Ալիևը հայտարարել է, որ գնալու է «մինչև վերջ»

Gayane Abovyan

Աղվերանում կորած 17-ամյա տղան հայտնաբերվել է

Gayane Abovyan

Հակառակորդը մոտ 60 զինծառայողի կորուստ է կրել երեկոյան․ հարձակումը հետ է շպրտվել․ Հովհաննիսյան

Gayane Abovyan