Հասարակություն

Դատապարտում ենք մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը. հայտարարություն

Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը քննադատում է կրոնական ժառանգության ոչնչացումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախա-ադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումը և հետագա զարգացումները շարունակում են մնալ Նիդերլանդների մի շարք կառույցների և առհասարակ հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում։ Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումն ու ռմբակոծումը մեծապես մտահոգել է Նիդերլանդների եկեղեցիների խորհրդին։

Հարցի համատեքստում, Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում, հակիրճ անդրադարձ կատարելով հակամարտության պատմությանն ու ներկայիս զարգացումներին, դատապարտել է մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման փորձերը և աջակցություն հայտնել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ինչպես նաև ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ բանակցություններին վերադառնալու Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպական միության կոչերին։

«Պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև

Կրկին պատերազմ է բռնկվել Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Քրիստոնյա հայերով բնակեցված և մեծամասամբ մուսուլմանական բնակչություն ունեցող Ադրբեջանի միջև հակամարտությունը շարունակվում է տասնյամյակներ։ Խորհրդային շրջանում Լեռային Ղարաբաղը ներառվել է Ադրբեջանի կազմում։ Խորհրդային Միության փլուզումից հետո շրջանը հռչակել է իր անկախությունը, որի արդյունքում 1991թ․ ծագել է այս հակամարտությունը։ Հակամարտության արդյունքում գրանցվել է շուրջ երեսուն հազար զոհ, ևս մեկ միլիոն վտարվել են իրենց բնակավայրերից։

2016թ․ ի վեր ամենալուրջ ռազմական էսկալացիան սկսվել է սեպտեմբերից՝ հանգեցնելով մի շարք զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում։ Ռմբակոծությունների ընթացքում մեծապես վնասվել է նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։

Թուրքիայի և Ռուսաստանի ներգրավումն այս հակամարտության մեջ մտահոգիչ է։ Մասնավորապես, Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, այդ թվում՝ տրամադրելով զինյալներ և ռազմական տեխնիկա։ Մտահոգիչ է նաև այն, որ Ադրբդեջանը նախկինում սպառնացել է ռմբակոծել Հայաստանի ատոմակայանը, ինչը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների ողջ կովկասյան տարածաշրջանի համար։

Միավորված ազգերի կազմակերպությունը և Եվրոպական միությունը երկուստեք հորդորում են կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել խաղաղ բանակցություններ։ Ռուսաստանն իր հերթին կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի/Թուրքիայի միջև։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ևս հորդորում է դադարեցնել արյունահեղությունը և սկսել խաղաղ բանակցություններ՝ հնարավորության դեպքում ԵԱՀԿ աջակցությամբ։ Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդն իր աջակցությունն է հայտնում հրադադար հաստատելու և խաղաղ բանակցություններ սկսելու վերոնշյալ միջազգային կոչերին։ Մենք նաև դատապարտում ենք մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը»,- ասված է հայտարարության մեջ:

Կարդացեք նաեվ

Լաչինի ուղղությամբ գրոհող 3 ստորաբաժանում է ոչնչացվել. մանրամասներ

Gayane Abovyan

Մի քանի շարքայիններ հերոսության դրվագներ են կերտել, սերժանտ Մհեր Դանիելյանը ոչնչացրել է թշնամու գնդապետի

Gayane Abovyan

Իրանն արդեն իսկ ներգրավված է այս պատերազմում․ իրանագետ

Gayane Abovyan

Ասացի՝ Մոնթե, դու սնայպեր ես, երբ տեսնես գերի եմ ընկնում, ինձ գլխից կկրակես. դերասան Էրիկ Օհանյան

Gayane Abovyan

Սնանկության կառավարիչը մեզ խաբել է, ինչի հետևանքով կորցրեցինք մեր տունը

Gayane Abovyan

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. ջուր չի լինելու

Gayane Abovyan