Հասարակություն

Հադրութի ուղղությամբ շարունակվում է դիվերսիոն-հետախուզական խմբի ոչնչացումը. ՊԲ

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ, այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից:

Հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը: ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները:

ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը: Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը: Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: Մեր հայրենակիցներին հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»:

Կարդացեք նաեվ

«Եթե կարողացել են հասնել էդտեղ, ի՞նչ երաշխիք կա, որ չեն կարող մի հատ էլ կրակոցներ անեն արդեն գյուղերի վրա». Սոթքի համայնքապետ

Gayane Abovyan

Կան բազմաթիվ ազատ մահճակալներ, և մի քանի հիվանդանոց վերադառնալու է հիմնական աշխատանքին. Թորոսյան

Gayane Abovyan

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանին կրակ չեն վարել․ՀՀ ՊՆ խոսնակ

Gayane Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 257 նոր դեպք, 128 պացիենտ առողջացել է

Gayane Abovyan

Արցախի փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում Մարտունու և Մարտակերտի շրջաններում

Gayane Abovyan

10 անգամ նայեցի տենց էլ չջոկեցի էս աղջիկը ինչ էր ուզում աներ. Իրինա Դանիելյան

Gayane Abovyan