Հասարակություն

Բաքվի համար լիակատար ֆիասկո կլինի. Հայաստանը դեռևս գործի չի դրել հրետանու և հրթիռային զորքերի իր հաղթաթուղթը. Военное Обозрение

Չնայած Մոսկվայի կողմից ձեռնարկվող փորձերին, որոնք ուղղված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա շրջապատին ուշքի բերելուն և ղարաբաղյան հակամարտության հերթական փուլի դիվանագիտական կարգավորման գործընթացը նախաձեռնելուն, Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը և պաշտպանության գերատեսչությունը շարունակում են պնդել ԼՂ-ի արևմտյան և հարավ-արևտյան ուղղությամբ հարձակողական գործողություններ կատարելու իրենց ցանկությունը, ընդ որում՝ հարվածներ հասցնելով ոչ միայն ԼՂՀ Պաշտպանական բանակի, այլև նպատակային հարվածներ հասցնելով Ստեփանակաերտի բնակելի թաղամասերի և այնպիսի պատմական կոթողների ուղղությամբ, ինչպիսին է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, գրում է Военное Обозрение կայքը:

Պարզ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հակամարտությունում թուրքական կանոնավոր բանակի համապարփակ ներգրավվածության վերաբերյալ տրված երաշխիքները (բնականաբար, պաշտոնական Բաքվի խնդրանքով), ինչպես նաև Անկարայի և Թել Ավիվի կողմից մշտական տրամադրվող ռազմատեխնիկական աջակցությունը միայն ամրապնդել է Ադրբեջանի կարծիքն այն մասին, որ վերոնշյալ հանցավոր գործողություններն ընդհանուր հաշվով ոչ մի հետևանք չեն ունենա:

Վերոնշյալ հանգամանքների դեպքում Հայաստանի հրետանու և հրթիռային զորքերի համար առաջնային կարևորության հարց է դառնում արդյունավետ «գլխատող» հրթիռային հարվածներ հասցնելը Ադրբեջանի ԶՈՒ պահուստային ստորաբաժանումների, զինամթերքի և վառելիքաքսուքային պահեստների, ավիաբազայի, նյութատեխնիական ապահովման կետերի ուղղությամբ: Մինչդեռ նման հարվածների առավելագույն արդյունավետության կարելի է հասնել միայն թշնամու հակահրթիռային «անձրևանոցի» հաջող հաղթահարման դեպքում, որը ձևավորվել է Ադրբեջանի կենտրոնական և արևելյան շրջաններում հեռավար շառավղով «Ֆավորիտ» Ս-300ՊՄՈՒ-2 զենիթահրթիռային համակարգերով, իսրայելական Barak-8/ER միջին/մեծ հեռավորության զենիթահրթիռային համակարգերով, ինչպես նաև իսրայելական նեղմասնագիտացված հակահրթիռային միջին հեռավորության Iron Dome համակարգերով:

Ինչ վերաբերում է Երևանի «ռազմավարական ակտիվ» հանդիսացող «Իսկանդեր Է» հրթիռային համակարգին, ապա 9Մ723-1Է բալիստիկ հրթիռների գործառնական-մարտավարական արձակումը կապահովի Ադրբեջանի ՀՕՊ զորքերի էշելոնացված հակահրթիռային արգելքի լիարժեք «ճեղքում»՝ չթողնելով Ս-300ՊՄՈՒ-2, Barak-8ER և Iron Dome համակարգերին հակազդելու և ոչ մի հնարավորություն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 168 անօդաչու թռչող սարք, 514 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4919 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք, 350 առողջացում, 4 մահ

Gayane Abovyan

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Gayane Abovyan

ՈՒշադրություն․Զգույշ և զգոն եղեք. այս աղջիկները կանգնացնում են ու փող «մուրում» ասելով, թե ռեմենա կտրել

Gayane Abovyan

«Տղաս ինչու՞ ես ինձ մոռացել» :Մոր անչափ հուզիչ նամակը որդուն

Gayane Abovyan

Մեկ օրում 1589, 28 մահ, 6 մահ՝ այլ պատճառով․ կորոնավիրուսը դեռ չի նահանջում

Gayane Abovyan

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1694 նոր դեպք․ արձանագրվել է մահվան 14 դեպք

Gayane Abovyan