Հասարակություն

Գնալու ենք Արցախի ճանաչման ճանապարհով, բայց կարևոր է, որ Արցախը ճանաչվի ոչ միայն ՀՀ-ի, այլև աշխարհի կողմից, և դրան հետևեն կոնկրետ իրավական քայլեր. Ալեն Սիմոնյան

Մոտ ապագայում վարչապետը կդիմի հանրությանը և ինֆորմացիա կտրամադրի ստեղծված իրավիճակի մանրամասների հետ կապված: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք մշտապես բաց ենք եղել, և որոշվել է, որ նույնիսկ այս պարագայում մեր հանրության հետ մաքսիմալ բաց ենք լինելու, որովհետև վստահությունը, փոխադարձ կապը շատ կարևոր է այսօր պատերազմի իրավիճակում»,-նշեց նա:

Հարցին՝ ՌԴ հայտարարությունները որքանով են գոհացուցիչ, Սիմոնյանն արձագանքեց, թե այսօր ՀՀ և ՌԴ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում: «Ես կարող եմ ասել, որ համագործակցությունը, փոխըմբռնումը, իրավիճակի սթափ գնահատումը կա թերևս բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ ՌԴ-ի, որը շատ կարևոր է այսօր»,-ասաց Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի կողմից Արցախի Հանրապետության ճանաչմանը, պատգամավորն ասաց, թե պետք է հասկանալ դրա նպատակահարմարությունը, տեխնիկապես իրագործումը և հետևանքները, հետագա գործողությունները:

«Պարզ է, որ անկախացումը բոլորիս համար ամենակարևոր հարցն է, մենք բոլոր ուղղություններով աշխատում ենք, և գնալու ենք ու գնում ենք Արցախի ճանաչման ճանապարհով: Նույնիսկ ամենացածր մակարդակի շփումներում այդ հարցը բարձրացնում ենք, բայց շատ կարևոր է, որ Արցախը ճանաչվի ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի կողմից, և դրան հետևեն կոնկրետ իրավական քայլեր. չլինի ուղղակի ինչ-որ գործողություն, որը կվատթարացնի»,-ասաց նա՝ հավելելով, թե այդ հարցը քննարկման մեջ է և օրհասական է:

«Այսօր պետք է հասնենք այն բանին, որ լայնամասշտաբ հարձակումը, որը կարողացել ենք զսպել, կանգնեցնեք»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 168 անօդաչու թռչող սարք, 514 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4919 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Օպերացիաները կազմակերպված են, ամեն ինչ ծրագրով գնում է՝ ու ոչ միայն Շուշիում, այլև մի քանի օրից դուք կլսեք, թե ինչ փոփոխություն է լինում ճակատի ուղղությամբ. Գեներալ Մելքոնյան

Gayane Abovyan

Գիշերվա ընթացքում հակառակորդը հյուսիսային ուղղությամբ վարել է հրետանային և հրաձգային կրակ ․ՀՀ ՊՆ խոսնակ

Gayane Abovyan

Գնդակահարի’ր քո թուրք սպային` ապահովելով քո անվտանգությունը

Gayane Abovyan

Միասին հաղթելու ենք այս պատերազմում, ամենքս՝ մեր խրամատում. Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Ամուսնու ասած կենացից կինը խիստ վիրավորվեց․ Նրա մտքով անգամ չէր անցի, որ կինը իր կենացին այդպիսի պատասխան կտա

Gayane Abovyan

ԼՂ հակամարտության կողմերի միջև 385 մարմինների փոխանակում է կատարվել. Զախարովա

Gayane Abovyan