Հասարակություն

Սա իմ տեսած երրորդ պատերազմն է Արցախի ազատության համար. Սենոր Հասրաթյան

Սա իմ տեսած երրորդ պատերազմն է Արցախի ազատության համար: Այս մասին իր էջում գրել է Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Առաջին երկուսում, գոնե հանրային հարթակներում, հազվահյուտ եմ նկատել կամ լսել ադրբեջանական ղեկավարների ոգևորությունն ու բարձրագոչ հայտարարությունները: Իսկ, անգամ, եթե եղել են, ապա իսկույն ևեթ դրանց հաջորդել են անհաջողություններ… Անհաջողություններ հակառակորդի ճամբարում: Այդպես էր և՛ Մութալիբովի, և՛ Էլչիբեյի, և՛ հայր Ալիևի դեպքում Արցախյան առաջին պատերազմի տարիներին, այդպես էր նաև 2016-ի ապրիլյանի ժամանակ որդի Ալիևի համար… Հոր և որդու խեղճությունն զգացվում էր ոչ միայն մարտական գործողությունների ընթացքում, այլև՝ բանակցությունների սեղանի շուրջ: Դա պարտվածի խեղճություն էր…

Այսօր, կարծես թե, պատկերը մի քիչ այլ է: Ադրբեջանի գերագույն գլխավոր համարվող նախկին դասալիքը, որ տարիներ շարունակ իր պահվածքով առանձնանում էր որպես համեստ ու խոնարհ աշակերտ, իրեն փորձում է պահել աքլորավայել: Ավելին՝այնքան է ոգևորված կարծեցյալ «հաղթարշավի» շուրջ հյուսած իր իսկ հորինվածքներով, որ արդեն՝ իրեն պատկերացնում է թելադրողի դերում:

Թե միապետին ինքնախաբեության տանող այս ոգևորությունը որքան կտևի, ժամանակի հարց է: Բայց, որ վերջնական արդյունքում նրա որդեգրած ճանապարհն անցնելու է նույն ոլորոններով, որոնցով անցել են իր նախորդները, դա անկասկած է: ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»։

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Հրատապ։ Քիչ առաջ Գռզոյի ու Ծառուկյանի մասին աղմկահարույց նյութը հրապարակվեց․ Շատ հետաքրքիր է սա

Gayane Abovyan

Սաղ զորքը կանգնածա ձեր կողքին պարոն վարչապետ․ Առաջնագծի հերոս զինվորների կոչը

Gayane Abovyan

Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը ոչնչացված է. Վլադիմիր Պուտին

Gayane Abovyan

ՊԵ՛ՏՔ Է ԻՄԱՆԱԼ․ Ինչպես ազատագրվեց Մարտակերտը․ Մեծ սխալ ենք թույլ տվել, ես ինձ վրա մեղք եմ զգացել․․

Gayane Abovyan

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում է ստացել ավելի քան 100 քաղաքացիական անձ ․լուսանկարներ

Gayane Abovyan

Անհետ կորած զինծառայողի հարազատից գումար շորթած անձը կալանավորվել է

Gayane Abovyan