Հասարակություն

Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել. Նոր որոշում է ստորագրվել

Հարգելի ՛ հայրենակիցներ

Քիչ առաջ ստորագրել եմ «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Խորհրդարանի կողմից այսօր միաձայն ընդունված օրենքի նախագիծը: Այն Ազգային ժողովին է ներկայացվել իմ նախաձեռնությամբ և կկանոնակարգի մեր Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը:

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից և նպատակ ունի Պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը: Թշնամու կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմում մասնակցում է ինչպես Թուրքիան, այնպես էլ հազարավոր վարձկան-ահաբեկիչներ:

Հայրենական սուրբ պատերազմի այս վճռորոշ պահին ևս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար: Թշնամու ողնաշարը ջարդելու և մեր սահմաններից ետ մղելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարևոր է:

Մենք հաղթելու ենք և գալիք սերունդների համար ապահովելու ենք սեփական հողում և հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու ապագան:

Կարդացեք նաեվ

Պուտինը և Էրդողանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարց չեն քննարկել. Պեսկով

Gayane Abovyan

Սերժի ու Քոչարյանի հերթական ստոր խաղը Վարչապետը հասկացել է ամեն ինչ Կսկվեն կտրուկ գործունեություններ

Gayane Abovyan

Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է՝ ինչ չվերթներ են նախատեսված առաջիկա օրերին

Gayane Abovyan

Պարգև Սրբազանը սրտի կաթված է ստացել

Gayane Abovyan

Օգոստոսի 12-13-ին սպասվում է Պերսեիդների ասուպային հոսք

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որևէ մեկի ձեռը փայտ էլ չկա, ինքնաբուխ հավաք է. Գևորգ Պետրոսյան

Gayane Abovyan