Հասարակություն

Ինչ է սպասվում Ադրբեջանին ԼՂ-ում պարտվելու դեպքում. Regnum

Regnum կայքն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմանը՝ փորձելով վերլուծել՝ ինչ կկատարվի, եթե այս հակամարտությունում Լեռնային Ղարաբաղը դիմակայի: 

Հոդվածագիր Ալեքսանդր Խալդեյի կարծիքով, եթե ԼՂ-ն այս դիմակայությունում հաղթի, ապա հնարավոր է 2 տարբերակ՝ հեղաշրջում Ադրբեջանում և Ալիևի հեռացում կամ Ալիևի իշխանության պահպանում և հեղաշրջան կասեցում:

«Առաջին տարբերակը հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խիստ հակամարտության շարունակության դեպքում, որը կհասցնի ռեսուրսների լիակատար սպառման և հարձակվող երկրին ռազմական փակուղու առջև կկանգնեցնի: Երկրորդ տարբերակը հնարավոր է, եթե պատերազմը դադարեցվի մինչև հարձակման ճգնաժամի գագաթնակետին հասնելը և հակամարտությունը բանակցությունների ձևաչափ տեղափոխելու դեպքում:

ԼՂ-ում անմիջական ռազմական փակուղու դեպքում Ադրբեջանի ներկայիս միտումների դեպքում չափազանց շատ ռազմական կորուստներ են առաջանում, որոնք չեն արդարացվում հաղթանակով, քանզի այն չի տրվում: Այդ ժամանակ ընդդիմությունը՝ ի դեմս «Մուսավաթ», «Ադրբեջանի ազգային ճակատ» կոալիցիայի և նրանց հարող մի շարք կուսակցությունների, հեռացնում է Ալիևին, որը պատասխան կտա ամեն ինչի համար: Առավելևս, որ այդ կուսակցություններն ատում են Ալիևների կլանը դեռևս Ալիև-ավագի իշխանության ժամանակներից և առիթ են փնտրում նրան հեռացնելու համար»,-գրում է թերթը:

Հեղինակը նկատում է, որ անձամբ Ալիևը թուլացած կերպար է, Փաշաևների կլանը, որին պատկանում է նրա կինը, ավելի ազդեցիկ է, քան Ալիևներինը, իսկ «Մուսավաթ»-ն ավելի մոտ է Թուրքիային, քան Ալիևը և նրա «Նոր Ադրբեջան» կուսակցությունը: Խնդիրն այն է, որ վերոնշյալ կուսակցությունները գաղափարախոսության կուսակցություններ են, իսկ Ալիևինը՝ իշխանության դասական գաղափարազուրկ և շահամոլ կուսակցություն, որն անմիջապես կքանդվի պարտության առաջին նշանների դեպքում: Առավելևս, որ կոռուպցիան Ադրբեջանում էլիտայի ձևավորման հիմքն է դեռևս ԽՍՀՄ վաղ ժամանակներից:

Ըստ Խալդեյի՝ Ադրբեջանի 2-րդ ռազմական անհաջողությունը Ղարաբաղում ավելի ուշ կարող է մեծ խնդիրներ առաջացնել Ալիևի համար: Երբ բոլորն ուշքի գան և սկսեն հարցեր տալ՝ ինչ էր դա, ինչ անել, ով էր մեղավոր, ով պատասխան կտա ադրբեջանցիների թափված արյան համար, Ալիևին ծանր ժամանակներ են սպասվում:

Հեղինակի համոզմամբ՝ ստեղծված պատերազմական իրավիճակը կարող է փրկել Ռուսաստանը: Բանակցությունները և պատերազմի դադարեցումը՝ սա նրա դիվանագիտական հաղթանակն է:

«Այժմ Ռուսաստանի համար ձեռնտու է կանխել աղետն Անդրկովկասում և նրա շրջափակումը Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից: Բոլորը փաստացի պահպանում են իրենց դիրքերը, և դա կարելի է անվանել լավագույն ելքը բոլորի համար, բացի Թուրքիայից: Էրդողանը կփորձի դիվանագիտական բղավոցներով և ցուցադրական ակտիվությամբ կոծկել իր քաղաքական պարտությունը, սակայն դա իր ներքին լսարանի համար: Աշխարհում բոլորը կգրանցեն նրա պարտությունը, և դա դեռևս կանդրադառնա թուրքական գլոբալ օրակարգի վրա: Էրդողանի գաղափարների հանդեպ Ալիևի զգացմունքների սառչելն այժմ անխուսափելի վճար է ղարաբաղյան ավանտյուրայի համար»,-եզրափակում է հոդվածագիրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Կարդացեք նաեվ

ԲՀԿ-ն ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք կանցկացնեն

Gayane Abovyan

Ադրբեջանում թալիշները բախվել են ոստիկանների հետ. Տեսանյութ

Gayane Abovyan

Պեսկովը բացատրել է, թե ինչու Պուտինը չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Gayane Abovyan

Ճանաչենք մեր քաջերին. Ահա՝ ինչ է արել թշնամու ահ ու սարսափ Ցոլակը մարտի դաշտում

Gayane Abovyan

Կառավարությունում քննարկվել են արցախցիների խնդիրների լուծման աշխատանքներն ու առաջիկա քայլերը

Gayane Abovyan

Մանվել Գրիգորյանը ցանկանում էր հուղարկավորվել Վազգեն Սարգսյանի կողքին

Gayane Abovyan