Հասարակություն

Կարմիր խաչը հույս է հայտնել, որ հրադադարը ԼՂ-ում կպահպանվի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կողմերը կպահպանեն հրադադարի ռեժիմը: Այս մասին այսօր Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրասիայի ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը, գրում է tass.ru-ն։

«Մենք հույս ունենք, որ հրադադարի մասին հումանիտար համաձայնագիրը կպահպանվի, և որ այն էական թեթևացում կբերի նրանց, ովքեր տուժել են»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 542 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Սաուդյան Արաբիայում կրկին կոչ են արել բոյկոտել թուրքական ապրանքները

Gayane Abovyan

Պետք չէ մտածել, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն 5 րոպեում կկանգնեցնեն պատերազմը. Խալաթյան

Gayane Abovyan

Փաշինյանը նշեց Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը

Gayane Abovyan

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԷՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՇՈՈՒՆ. ամեն ինչ դեռ նոր է սկսվում … ՊԱՐՏԱԴԻՐ ԴԻՏԵԼ

Gayane Abovyan

Այսօր սպասվում է, որ ճանապարհ բացվի Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ․ Նիկոլ Փաշինյան

Gayane Abovyan

Մարտերը շարունակվում են նաև հիմա՝ գիշերը. Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan