Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը մտնում է ակտիվ պայքարի մեջ. նոր զարգացումներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կայունացման գործում: Մասնավորապես ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է անցկացրել տարբեր երկրների իր գործընկերների հետ: «Այդ աշխատանքի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն է և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման նպատակով հակամարտության կողմերի բանակցությունների վերսկսումը»,-ընդգծել են նախարարությունում:

Այս հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ Շոյգուն զրուցել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարիի հետ եւ իր մտահոգությունը հայտնել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների զինյալների առկայության մասին տեղեկությունների մասին: Հաղորդագրության մեջ ասվում է.

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար հատկապես մտահոգիչ են ստացվող տեղեկություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տարվում Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների զինյալներ:

Բացի Ռուսաստանի Դաշնությունից հայտարարություններ կան նաև այլ երկրներից: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինին։ Հանդիպման ընթացքում Լևոն Այվազյանը ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ռազմական գործողությունների ընթացքը:

Կարդացեք նաեվ

Ամսի 9-ից սկսած ստանում եմ տարբեր սպառնալիքներ, երեկ գիշեր 2 անձ վրաս հարձակում գործեցին․ Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Սիրելի հայ տղամարդիկ, ժամանակն է, որ շտապեք ռազմաճակատ. Աննա Հակոբյան

Gayane Abovyan

Ապրել եմ այնպես, որ դավաճանի պիտակ իմ երեխաների հորը որևէ մեկը չի կարող կպցնել. Էդուարդ Շարմազանով

Gayane Abovyan

Տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը

Gayane Abovyan

Սա Ստեփանակերտն է հրթիռակոծությունից հետո․ ԱՀ ԱԻՊԾ

Gayane Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 973 նոր դեպք, 16 մահ

Gayane Abovyan