Հասարակություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում անհապաղ իրականացնել հումանիտար հրադադար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շեֆերը՝ ԱՄՆ, այսօր տարածել են հետևյալ հայտարարությունը.«Համանախագահները տագնապով են արձանագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունը։ Համանախագահները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությանը համապատասխան կողմերի պարտավորությունների ամբողջական կատարման ուղղությամբ՝ տարածաշրջանի համար աղետալի հետևանքները կանխելու համար:

Համանախագահները կրկին հայտարարում են, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անընդունելի են որևէ պարագայում։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար, որպեսզի ապահովեն աճյունների, ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց վերադարձը, և կոչ են անում կողմերին անհապաղ համաձայնեցնել հրադադարի ստուգման մեխանիզմը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներից հետո համանախագահներն աշխատում են կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի առարկայական հարցերի շուրջ՝ բանակցային լուծման հասնելու նպատակով»,- ասված է համանախագահների տարածած հաղորդագրությունում:

Կարդացեք նաեվ

Կադրեր առաջնագծից. Առյուծ Տղերքը պատրաստ են

Gayane Abovyan

Երեք վարչապետ մեզ ընդունել ա, մենակ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ա թանկացել

Gayane Abovyan

Ինչպիսի աղետ է սպասվում Հայաստանին՝ Ամուլսարի հանքի շահագործման դեպքում. հայտնի գիտնականի փաստարկները

Gayane Abovyan

Պարտքս եմ համարում ձեզ հայտնել, որ մեզ այսօր սպառնում է Ղարաբաղում մեր կորուստներից ոչ պակաս վտան գավոր մի բան… Նարեկ Սարգսյան

Gayane Abovyan

Մահվան 10 նոր դեպք․ քանի տարեկան էին կորոնավիրուսից մահացածները

Gayane Abovyan

Լևոն Արոնյանի ու ընկերուհու նոր ռոմանտիկ լուսանկարները

Gayane Abovyan