Հասարակություն

Գեղարքունիքում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից երեխա է վիրավորվել

Այսօր առավոտյան, ժամը 8:30-ի սահմաններում Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի մերձակայքում Ադրբեջանի ԱԹՍ-ի խոցման հետևանքով 13 տարեկան տղա է վիրավորվել: Այս մասին Factor.am-ին հայտնեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Շատվան վարչական շրջանի ղեկավար Արսեն Մինասյանը։

«Դա Վարդենիսի տարածքում է եղել, Վարդենիս-Սոթք ավտոճանապարհից 20-30 մետր այն կողմ՝ դաշտի մեջ։ Երեխան վնասվել է, տեղափոխվել է Երևան՝ վիրահատության։ Ասացին՝ բեկորը թոքն է վնասել։ Ինքը մեքենայի մեջ իրենց դաշտում է եղել։ Երեխայի հետ ծնողներն են եղել, պապիկը, բայց միայն երեխան է վնասվել»,- նշեց Մինասյանը։

Նրա խոսքով՝ իրենց տարածքում կրակոցները սովորական են դարձել։ «Ամբողջ գիշեր կրակոցներ են եղել՝ մինչև 3։30-ը, մի պահ դադարեցին, հետո 6։30-ից նորից սկսվեց։ Ողջ գիշեր արթուն ենք եղել, Աստված չանի՝ տագնապ լինի։ Մարդիկ դաշտերում աշխատանք ունեն, այսօր աշխատանքների համարյա 60 տոկոսը կանգնած է, մեկ-երկու տեղ աշխատանքներ կա, բայց քիչ է։ Տեխնիկա չես կարող միացնել»,- նշեց Շատվան շրջանի ղեկավարը։

Նրա խոսքով՝ ԱԹՍ-ի խոցման հետևանքով բռնկված հրդեհն արդեն գրեթե մարված է, անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս պահին Վարդենիս-Սոթք ճանապարահատվածը փակ է։ Տեղում աշխատանքներ է իրականացնում Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Կարդացեք նաեվ

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Gayane Abovyan

ԱԱԾ-ն հայտարարում է՝ 097-77-72-70 հեռախոսահամարը ձեռք են բերել ադրբեջանական հատուկ ծառայությունները

Gayane Abovyan

Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է, դրական դինամիկայով

Gayane Abovyan

Զզվացրել եք դուք մեզ,գնա դիրքեր տղերքին փոխարինի. Քաղաքացին կառավարության շենքի դիմաց հացադուլ անող Գեղամ Մանուկյանին

Gayane Abovyan

Բացահայտում ենք Instagram-ի գեղեցկուհի Իզաբելլային. ինչպես է նա գումար վաստակում COVID19-ի պայմաններում (տեսանյութ)

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիեւի եւ Էրդողանի վրա այս պահին լուրջ ճնշում կա. Միքայել Զոլյան

Gayane Abovyan