Հասարակություն

Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդներն ավելի շուտ կմեկնարկեն

ԿԳՄՍ նախարարը գրում է.

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի` ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը դադարեցնելու մասին այսօր ստացված գրությունը,

– Հաշվի առնելով`

????կորոնավիրուսային նոր հիվանդության` այսօր հրապարակված վարակակիրների թվի ռեկորդային վտանգավոր աճը (1058 դեպք կամ 36.8%),

????առողջապահական համակարգը հիմնականում ռազմաճակատին ի սպաս դնելու խիստ անհրաժեշտությունը,

????ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հայտարարել աշնանային երկշաբաթյա արձակուրդ` նոյեմբերի 2-ից մեկնարկելիք արձակուրդի փոխարեն՝ հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 29-ը: Դասերի վերսկսման ձևի մասին որոշումը կկայացվի երկու շաբաթից, ինչը ենթադրում է, որ հնարավորության դեպքում զգալի պետք է սահմանափակվի աշակերտների տեղաշարժը և շփումը:

‼️Մեր պահանջն ու կոչն է, որ ռազմական դրության, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման մեծ թվերի պայմաններում խստագույնս պահպանվեն հակահամաճարակային կանոնները՝ դրանով հնարավոր դարձնելով դասերի վերսկսումը:

‼️ՀՀ առողջապահության նախարարի գրությամբ երկու շաբաթով կդադարեցվի նաև մանկապարտեզների, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցների աշխատանքը, ուսումնարանները, քոլեջները և բուհերը կանցնեն ամբողջությամբ հեռավար կրթության: Սույն գործընթացի հետագա շարունակության մասին որոշումներ կկայացվեն երկու շաբաթ հետո՝ ելնելով ընթացիկ իրավիճակից:

✅Համապատասխան գրությունները այսօր կուղարկվեն ուաումնական հաստատություններին

Կարդացեք նաեվ

Արցախում ոչնչացվել է Ալիևից «Արիության մեդալ» ստացած հետախույզը

Gayane Abovyan

Այո՛, հեղափոխություն արեցինք, որ ԲՀԿ ն այսօր հանգիստ հանրահավաք անի Արման Եղոյան

Gayane Abovyan

ՈՒնենք ևս 19 զոհված զինծառայող․ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները

Gayane Abovyan

Քոչարյանը հույս ունի՝ ժողովուրդն իրեն կխնդրի ազատագրել այս «բիրտ» իշխանությունից․ Հրաչյա Հակոբյան

Gayane Abovyan

«Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը՝ սառը ցնցուղ

Gayane Abovyan

Ղարաբաղի հարցում ՌԴ-ի դիրքորոշումը 4,5 տարում ոչ մի փոփոխություն չի կրել

Gayane Abovyan