Հասարակություն

Ավտովթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15:26-ին, ահազանգ է ստացել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Տիգրան Ե., ծնված 1971 թ.), «ՎԱԶ-2114» (վարորդ՝ Մարտուն Մ., ծնված 1975 թ.), և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Գևորգ Ք., ծնված 1960 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մարինե Ա.-ն (ծնված 1974 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:

Փրկարարները «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2114» մակնիշների ավտոմեքենաների վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Կարդացեք նաեվ

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, 6 մահ

Gayane Abovyan

«Մենք պետք է ներողություն խնդրեք հայերից..» թուրք դերասանների կոչը ցնցել է ողջ աշխարհը

Gayane Abovyan

Ռազմական գործողությունների պատճառով խախտվում է շուրջ 33.ooo մարդու կրթության իրավունք

Gayane Abovyan

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում, նաեւ Արմավիրի եւ Կոտայքի մարզերում

Gayane Abovyan

ԱԱԾ֊ն ձերբակալել է Էդուարդ Շարմազանովին

Gayane Abovyan

Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ

Gayane Abovyan