Հասարակություն

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ

Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրությունը: Նախարար Մնացականյանը ներկայացրեց հոկտեմբերի 10-ին նախարարական մակարդակով ընդունված հայտարարությամբ կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունները և դրանցից հետ կանգնելու Ադրբեջանի քայլերը: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանը, լայնամասշտաբ ագրեսիա իրականացնելով Արցախի ժողովրդի դեմ, դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը  ու կենսական ենթակառուցվածքները, իրականացնելով իրենց վերահսկողության ներքո հայտնված քաղաքացիական բնակչության սպանություններ, ի ցույց է դնում ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու և Արցախի բնակչությանը ֆիզիկապես բնաջնջելու իր իրական նպատակները:

Նախարարը երախտագիտություն հայտնեց Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ կազմակերպության հետևողական դիրքորոշման համար:

Երկուստեք խստորեն դատապարտվեց Ադրբեջանի՝ արտատարածաշրջանային ուժերի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի ոտնահարմանն ուղղված գործողությունները:

Կարդացեք նաեվ

Տեսանյութ. Դավիթ Տոնոյանը` զինծառայողների արձակուրդների և ազատումների մասին

Gayane Abovyan

ՀԵՆՑ ՀԻՄԱ։ Փայլուր լուր սահմանից։ Օրը բացվեց մեր տղերքի հաղթանակով

Gayane Abovyan

Այս պահին թեժ մարտեր են Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում

Gayane Abovyan

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 2 մարզում

Gayane Abovyan

Նիկոլին սենց կատաղած ոչոք չեր տեսել. Սարսափելի բացառիկ տեսանյութ

Gayane Abovyan

Շուշիի՝ այսօրվա հրթիռակոծության հետևանքները

Gayane Abovyan