Հասարակություն

Սառը ցնցուղ Վաշինգտոնից՝ «Հայե՛ր, կռվեք, զոհվեք, մենք ուշադիր հետևում ենք»

Ղարաբաղյան խնդրին երեկ կրկին անդրադարձել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Եվ նրա հայտարարությունը կարելի է դասել ցինիզմի դրսևորման ամենաբարձր գագաթնակետին:

Նա, մասնավորապես, ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում և Հայաստանում շատ վտանգավոր է: «Հիմա մենք ունենք Թուրքիա, որ միջամտել է և ռեսուրսներ է տրամադրել Ադրբեջանին` մեծացնելով վտանգը ու թեժացնելով Ղարաբաղի համար մղվող պատմական կռիվը, Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքրիկ վայր` մոտ 150 հազար բնակչությամբ», – նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Այստեղ, թվում է, թե Վաշինգտոնը հստակ արձանագրում է, որ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին, կրակի վրա յուղ լցնելով՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Սա արձանագրում է, որը ավելի վաղ ևս լսել էինք Վաշինգտոնից:

Բայց մի բան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունից չէինք լսել, ինչը ուղղակի ցնցող է, եթե չասենք՝ ցինիկ:

«Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան դիմակայել նրա դեմ, ինչ ադրբեջանցիներն են անում։ Եվ նրանք բոլորը, նախքան դա տեղի կունենա, կկարողանան ճիշտ իրականացնել հրադադարը, հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ և իրենց հարցերը պարզել. Ղարաբաղյան հակամարտությունը պատմական և բարդ խնդիր է», -ասել է Փոմփեոն` հավելելով ևս մեկ անգամ, որ այդ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, ոչ թե պատերազմական ճանապարհով, առավել ևս երրորդ երկրների միջամտությամբ:

Այսինքն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունը՝ Միացյալ Նահանգները, այլ կերպ ասած, հայերին խորհուրդ է տալիս դիմակայել թուրք-ադրբեջանական դաշինքին, այսինքն՝ կռվել, որքան կարող ենք, իսկ մենք կշարունակենք դիտել ու ամեն օր մի կոչ կանենք այն մասին, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով, որը Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն ամեն օր արհամարհել:

Եթե ոչ առանձնահատուկ ցինիզմ, այլևս ի՞նչ կարելի է սա անվանել…
Փոխանակ, ժողովրդավարության օրրան Միացյալ Նահանգները թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտի, տարածաշրջանը մերձավորարևելյան ահաբեկիչների փաստերի հիմքով քննադատի Էրդողանին ու Ալիևին, ԱՄՆ-ից հայերին խորհուրդ են տալիս՝ դիմանալ, այսինքն՝ կռվել ու զոհվել…

Ահա ևս մեկ ապացույց այսօր հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակի մասին…
Իհարկե, ԱՄՆ-ն ունի իր շահերը մեր տարածաշրջանում, բայց որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն նման հայտարարությունն ուղղակի ապտակ է լայնածավալ ու դաժան պատերազմի պայմաններում:

Կարդացեք նաեվ

Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Gayane Abovyan

Հյուսիսային առաջնագծում․ ՊԲ տեսանյութը

Gayane Abovyan

Շտապ. Իրանի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իսրայելական անօդաչու թռչող սարք

Gayane Abovyan

Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել մանկապարտեզի և դպրոցի հարևանությամբ

Gayane Abovyan

«Ես ցնցվшծ եմ»․ Ալիևի կինը ուշшթшփվել է՝ Աննայի քայլից։ Ի՞նչ է ասել

Gayane Abovyan

Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ

Gayane Abovyan